Հարսանեկան եզակի ընծա


Նորապսակ զույգի ընկերը նրանց, ավելի ճիշտ` հարսնացուին, մարդու երիկամ է նվիրելու: 2007¬ին Լիան Քենեդիին երիկամների պոլկիստոզ էին ախտորոշել: Ժառանգական այդ լուրջ հիվանդությունը հաճախ մահացու է դառնում: Երիտասարդ կինը մի քանի տարի տառապում էր ցավերից և բոլորովին կորցրել էր հույսը, թե համապատասխան դոնոր կգտնի: Ծայրահեղ հուսահատության մեջ` հանկարծ նրան իր օգնությունն է առաջարկում ապագա ամուսնու լավագույն ընկերը` Ստյուարտ Կիլգանոնը, ով իր բժշկական բոլոր չափորոշիչներով համապատասխանում էր որոնվող դոնորին: Եվ առանց վայրկյան իսկ տատանվելու, Ստյուն իր երիկամն էր առաջարկել` որպես հարսանեկան նվեր: - Ստյուն իմ հերոսն է և փրկիչը,¬ ասում է Լիանը: Իսկ նրբանկատ նվիրատուն իրեն բնավ հերոս չի համարում և միայն մեկ խնդրանք ունի` որպեսզի նորապսակներն իրենց առաջնեկին կոչեն իր անունով: - Ես ընկերներ ունեմ, ովքեր պատերազմում են Աֆղանստանում. այդ նրանք են հերոսներ: Ես պարզապես ուրախ եմ, որ կարող եմ օգնել և նրանց խնդրել եմ, որ իրենց առաջին երեխային իմ անունը տան,¬ համեստորեն ասել է Ստյուարտը: Պսակադրության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին` Կիպրոսում: Իսկ երիկամի փոխպատվաստման վիրահատությունը ծրագրել են իրականացնել հունվարին: Հատկապես մասնագետները լավ գիտեն, թե որքան դժվար է ներքին օրգանների փոխպատվաստման համար համապատասխան դոնոր գտնելը: Մանավանդ` մտերիմների շրջապատից: Փաստորեն Ստյուն Լիանին կյանք է նվիրել` հարսանեկան ընծայի տեսքով: