Դոնքիշոտյան ասպետությամբ քամիների դեմ կռվող տղաները


Հայկական էստրադային երգի կայացմանն անուրանալի իր նպաստն ունի 1969¬ին ստեղծված «Արձագանք» վոկալ-գործիքային համույթը£ Արժանապատվորեն հաղթահարելով դեպի ճանաչում տանող ճանապարհի բոլոր խոչընդոտները` «Արձագանք»-ին հաջողվեց հաստատել իր ուրույն ոճը£ Տիրոջ գաղափարախոսության քմահաճույքին չարձագանքող «Արձագանք»¬ը, չլինելով որևէ ստեղծագործական միության անդամ, մասնակցում էր փառատոներին, և որքան էլ զարմանալի էր` նվաճում հաղթողի դափնիներ£ 17 տարի առաջ, ինչ¬որ մի օր խմբի հիմնադիրներ Արտավազդ Բայաթյանն ու Եղիշե Պետրոսյանը որոշեցին ընդլայնել գործունեության ոլորտը£ Արդյունքում ստեղծվեց «Արձագանք» ընկերությունը, որը դրսևորվելու մեծ հնարավորություն էր տալիս նաև երիտասարդ այլ երաժիշտների£ Ավելի ուշ ստեղծվեց «Արձագանք» ռադիոկայանը, որն այս տարի կբոլորի իր 10¬ամյակը£ Իսկ ի՞նչ ունենք այսօր երաժշտական աշխարհում£ Ինչպիսի՞ն է ունկնդրի պահանջարկը և ի՞նչ է մատուցվում նրան, որքանո՞վ է այն օգնում երաժշտական ճաշակի ձևավորմանը և արդյո՞ք գոյացնում է այդ նույն աշխարհում սեփական ձեռագիրը կերտող երգիչներին£ - Ցանկացած ժողովուրդ կարող է համարել, որ արվեստ ունի, եթե դա ժառանգաբար փոխանցվում է մեկից մյուսին£ Մեզ մոտ այն ընդհատվում է, և սկսվում է ինչ¬որ մի սերնդի արվեստ, որը մյուսի հետ ոչ մի կապ չունի,¬ իր մտահոգությունն է կիսում Արտավազդ Բայաթյանը£¬ Ընդհատումներով արվեստը համաչափ զարգանալու հնարավորություն չունի£ Հիմա մենք դրա վկաներն ենք£ Կարող է կատարվել մի հեղաշրջում, և կգան մարդիկ ու կհայտարարեն, որ ամեն ինչ սկսվել է իրենցից£ Դա առնվազն ծիծաղելի է£ Ներկայիս հեռուստաեթերով եթե դատելու լինենք ժողովրդի, նրա մշակույթի ու ավանդույթների մասին, ապա, ըստ Արտավազդ Բայաթյանի, կստանանք այնպիսի տպավորություն, թե գործ ունենք ընդամենը մի քանի տարի առաջ հայտնված նորելուկ պատմություն ունեցող մի ազգի հետ, քանի որ բոլոր հեռուստաալիքներով նույն դեմքերն ու նույն երաժշտութ յունն են£ Մինչդեռ այդ դեմքերից շատերը «Արձագանք» ստուդիայի սաներն են£ ¬ Արդեն 7 տարի է, ինչ «Արձագանք» ստուդիան սաներ չունի£ Մենք մարդկանց օգնության ձեռք ենք մեկնում, աշխատելու հնարավորություն տալիս£ Կան արժեքներ ներկայացնող երգիչներ` Հասմիկ Կարապետյան, Ալլա Լևոնյան, Միստր Իքս£ Մենք ձեռք ենք մեկնել նաև Արա Գևորգյանին, Մարտին Ահարոնյանին, ովքեր ուրիշ մեկից աջակցություն չէին ստանում£ Նշեմ նաև, որ Ջիվան Գասպարյանի առաջին տեսահոլովակը նկարահանվել է մեր ստուդիայում, այն դեպքում, երբ աշխարհահռչակ դուդուկահարը մինչ այդ որևէ նկարահանում չուներ,¬ ասում է Եղիշե Պետրոսյանը£ «Արձագանք» խմբի ելույթներն այսօր եթերում հազվադեպ են հնչում, պատճառը, թերևս, հայտնի է, բայց ոչ հիմնավոր£ ¬ Կան հեռուստաընկերություններ, որ 3 ժամ անընդմեջ կարող են ցույց տալ պապուասների համերգը, և դա նրանց համար ավելի լավ է, քան հայրենակից արվեստագետների ելույթները£ Սա է այսօրվա հրամայականը, որը շեղված մի բան է£ Այն, ինչ անում ենք, մեզ համար պետք է թանկ լինի£ Հաջողության հասած երգիչով պիտի ուրախանանք£ Սակայն շատերը անմոռաց երեկո անցկացրին` ներկա գտնվելով «Արձագանք»¬ի վերջին համերգին, երբ մարդաշատ դահլիճը լի էր տարբեր տարիքի ունկնդրով, ուր գերակշռողը երիտասար դությունն էր£ «Արձագանք»-ի ստեղծագործական կյանքն այսօր էլ բուռն է, առջևում լուրջ անելիքներ կան£ Թեև երիտասարդների համեմատ փոքր¬ինչ պասիվ են, սակայն փորձում են չդավաճանել իրենք իրենց, փորձում են եղածների միջից մի լավ բան հանել միջազգգային շուկա, ինչպես դա արվեց «Դուդուկների կվարտետի» CD¬ի հետ£ Դրան կհաջորդի մեկ այլ CD£ Պարզապես աշխատանքները բարդ են, մեծ ֆինանսներ կլանող, իսկ հովանավոր չկա ու չկա£ ¬ Բայց դե, մենք էլ Դոն Քիշոտի նման քամիների հետ կռվող տղերք ենք, անպայման ուզում ենք օգտավետ ծրագրերը իրականություն դարձնել,¬ ասում է Եղիշե Պետրոսյանը£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ