ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ԿԿՐՃԱՏԵՆ


Բուհ¬ական ընդունելության համեմատաբար թեթև տարին ծանր է նստելու հանրապետության տարբեր պետական ուսումնական հաստատություններում դասավանդողների ստվար հատվածի վրա: Համակար·ին մոտ կան·նած շրջանակներից հաստատել են դասախոսների 10-20 տոկոսին կրճատելու փաստը` հիմնավորմամբ, թե ուսանողների թվի կտրուկ անկումն անխուսափելի է դարձրել նաև թվակազմի ավելցուկից հրաժարումը: Տեղի ունենալիքի առիթով բուհ¬երի ղեկավարները ոչ միայն դժ·ոհ չեն, այլև մինչև ան·ամ սկսել են թեթևացած շունչ քաշել` վճարելիքի ու դրանով իսկ ֆինանսական բեռի նվազման հեռանկարով: Իսկ կրճատվողները դեռ կհասցնեն արտահայտվել` վերջին խոսքի իրավունքով: