Զ·ո´ւյշ, աղանդ է ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ ՊԱՏՎԻՐԵ՞Լ ԵՔ


Փաստորեն` ստեղծված են բարենպաստ բոլոր պայմանները, որ կրոնական (եթե դա կրոն է) փոքրամասնություններն անար·ել, շարունակեն ոտնահարել մեծամասնության իրավունքները: Եվրոպական երկրներում նման աղանդներն ար·ելվում են կամ ·ոնե սահմանափակվում են դրանց իրավունքները: Իսկ մեր օրենքը ջուր է լցնում հասարակության համար չարիք դարձած աղանդների ջրաղացին: Հայաստանի Հանրապետությունը, Եվրախորհրդի պահանջների ո·ուն համապատասխան, ընդունել է օրենք` խղճի ազատության մասին, որը ներառում է նաև կրոնական-դավանաբանական ազատությունները: Օրենքի որոշ դրույթներ, անտարակույս, դեմ էին ու հիմա էլ հակասում են մեր ազ·ային հո·եկերտվածքին, արժեհամակար·ե րին, մեր ըմբռնումների համածիրին: Սակայն, ինչպես հաճախ է լինում, Հայաստանը, ·րեթե անվերապահորեն, ենթարկվեց Եվրոպայից եկող պահանջներին` դույզն-իսկ չփորձելով հակադրվել ու այդ հակադրությունները բացատրել ազ·ային նկարա·րով, պատմական-ավանդական դիրքորոշումներով: Անկախ հանրային վերաբերմունքի, հասարակության ներսում բվվացող անհան·ստությունների` մեր խորհրդարանն ընդունեց Կրոնական ազատությունների մասին օրենքը, իսկ ՀՀ արդարադատության նախարարությունն էլ հրամայական համարեց օրենքի տառի հանդեպ լռելյայն խոնարհումը: Այս օրենքի որոշ դրույթների դեմ էին Հայաստանում. երկար ժամանակ բանավեճեր էին ընթանում հատկապես «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ·րանցման և օրենքով նրա ներկայությունը ամրա·րելու շուրջ: Հատկապես այս կազմակեր պությունը, որը աղանդների մեջ ամենաակտիվն ու ամենառեակցիոնն է, չէր կարող միանշանակ ընդունելություն ·տնել Հայաստանում, մանավանդ որ այս աղանդը «պնդերեսաբար» կարողանում է թափանցել ամենուր, զբաղվել հո·եորսությամբ` արդարացնելով իր ցանկացած ·ործողություն: Հո·եորսությունն այսօր դարձել է մեր ·լխավոր մտահո·ություններից մեկը, քանզի ամենուր հայտնվող «Եհովայի վկաները», ան·ամ չխորշելով, որ ·տնվում են կրոնական այլ կառույցների տարածքներում, իրենց ·ործն են անում` տներում, բակերում, փողոցներում ժամեր շարունակ «դասախոսություններ» կարդալով, իրենց ձեռքի տակ եղած ·րականությունը խցկելով մարդկանց ·րպանները և պայուսակները... Ինչպես խոստովանեց այդ կազմակերպության մոլեռանդ ներկայացուցիչներից մեկը` իրենք հստակ հանձնարարություններ ունեն` թափանցել հանրային տարբեր շերտերի մեջ, ամեն ·նով մարդկանց համոզել ու ·այթակղել, խոստումների միջոցով նրանց մեջ հետաքրքրություն ծնել իրենց կազմակերպության հանդեպ: Եվ այդպես ·ործելով, այսօր, ոչ պաշտոնական տվյալներով, նրանց հաջողվել է մոտ 200 հազար հայաստանցիների հեռացնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց և դարձնել իրենց կազմակերպության անդամ` այսպես քայքայելով մեր եկեղեցին, սեպ խրելով ազ·ային միասնության մեջ, ձևավորելով կրոնա-դավանաբանական այնպիսի աշխարհայացք, որը բացահայտ հակամարտության մեջ է լուսավորչականության հետ: Խնդիրը, սակայն, միայն կրոնա-դավանաբանական հարթության վրա չէ. այն խոր ու բարոյական ենթիմաստներ, ·աղափարախոսական տեսադրույթներ ունի: Ցանկացած կրոնական աղանդ ծառայում է որոշ ուժերի, այդ ուժերի դիրքորոշումներն ու աշխարհաքաղաքական ծրա·րերն է քարոզում` այսպես հասնելով ·լոբալացման մի նոր ու դատապարտելի դրսևորման: Իսկ դրա նպատակը ցանկացած ժողովրդի ազ·ային նկարա·րի ու հո·եկերտվածքի ավերումն է, բարոյական արատների սերմանումը, որոնց ·երակայությամբ` արդեն հնարավոր կլինի իրականացնել ռազմավարական նոր ենթաշերտեր պարունակող խնդիրներ... «Եհովայի վկաներ» կազմակերպության ·աղափարախոսության ու ծրա·րային դրույթների մեջ առաջնայինը հենց այս «արժեքներն» են, որոնք էլ պարտադրում են նրա «ակտիվիստներին» օրնիբուն, ան·ամ հեռախոսային ցանցի հնարավորություններն օ·տա·ործելով, տարածվել մեր հասարակության մեջ, խորքային դրսևորումներ ստանալ, նոր հան·րվաններ ձևավորել: Վտան·ավոր հան·րվաններ, որոնց մեջ են ներքաշվել հատկապես սոցիալապես խոցելի խմբերը, հո·եբանական բարդույթներ ունեցող մարդիկ, ժամանակին ինչ-ինչ բարոյական խեղումներ տարած հայաստանցիներ: Իսկ նման մարդկանց հետա·այում դյուրին կլինի տրամադրել մեր եկեղեցու ու հանրային ·իտակցության դեմ, նրանց միջոցով լուծել քաղաքական խնդիրներ... Ցավոք, մեր երկրում ·րանցված ու տարբեր միջազ·ային կառույցներից դրամաշնորհներ ստացող մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ ·ործող շատ կազմակերպություններ մոռացել են իրենց անմիջական ·ործառույթների մասին, որ հայաստանցիներիս համար անչափ կարևոր է նաև պաշտպանել մե´ր իրավունքները, որոնք ոտնահարվում են հենց «Եհովայի վկաներ» կազմակերպության քարոզիչների կողմից: Նրանք չ·իտե՞ն, որ հո·եորսությունը, մարդու կրոնական պատկերացումների դեմ արշավանքները, հեռախոսային պարտադրված քարոզչության մատուցումը ևս մարդու իրավունք ների խախտում է: «Եհովայի վկաների» դեմ պայքարի անհրաժեշտության դեմ այսօր խոսում են շատերը` մտավորականության ու քաղաքականության ներկայացուցիչներ, շարքային հայաստանցիներ, ովքեր այլևս անհանդուրժելի են համարում, որ այդ կազմակերպության ներկայացուցիչները հայտնվում են մեր շքամուտքերում, դարանակալ հետևում մարդկանց, թափանցում մեր բնակարանները` այսպես նաև ոտնահարելով մեր իրավունքները: Մենք փորձեցինք նաև մեր մի շարք մտավորականների կարծիքներն իմանալ երևույթի մասին` համոզված, որ նրանցից յուրաքանչյուրն արտահայտում է որոշակի շերտի տրամադրությունները. ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ. բանասիրական ·իտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան ·րականության ինստիտուտի տնօրեն. - Ուղղակի անհանդուրժելի է, որ այսօր մեր երկրում ազատորեն ·ործում է «Եհովայի վկաներ» կազմակերպությունը` վտան·ելով ոչ միայն մեր եկեղեցու միասնականությունն ու մեր ժողովրդի տարբեր հատվածներին միաբանելու ջանքերը, այլև վնաս հասցնելով մեր բարոյական նկարա·րին: Անհանդուրժող չլինելով ցանկացած կրոնական կազմակերպության և խմբավորման հանդեպ, այնուամենայնիվ համոզված եմ, որ հատկապես այդ կազմակերպության հանդեպ պետք է դրսևորվի ժխտողական վերաբերմունք : ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ. ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ. - Ցավալի է, որ «Եհովայի վկաներն» այսօր թափանցում են նաև ուսանողական միջավայր, խեղաթյուրում երիտասարդների պատկերացումները մեր եկեղեցու և մեր հավատքի մասին: Ցավոք, որոշ ուսանողներ կուլ են ·նում քարոզներին, ենթարկվում ·այթակղություններին... Պետք է շուտափույթ միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի այդ կազմակերպությունը սահմանափակի իր ·ործունեությունը, հատկապես վերջ տա հո·եորսությանը, ինչն ամենադատապարտելին է: ՆԵԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ. արվեստա·իտության թեկնածու, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր. - Բազմաթիվ առիթներ եմ ունեցել վանելու ինձ մոտեցող, ան·ամ մեր բնակարան թափանցելու մտադրություն ունեցող «եհովականներին», որոնք կամենում են ցանկացած ար·ելք հաղթահարելու միջոցով` անդամա·րել մեզ, մեզ հրամցնել իրենց կրոնական ·աղափարախոսությունը: Նրանք ·իտեն մարդկանց ·այթակղելու միջոցները, ·իտեն համոզել... Մոտ 70 տարվա ար·ելքներից հետո մեզ վերջապես հաջողվել է մեր Առաքելական եկեղեցու հետ հարազատանալ, նրա առաջարկած արժեքները դարձնել ազ·ային ուղենիշներ, մինչդեռ այսօր այդ կազմակերպությունը կամենում է իր ներկայությամբ ավերել մեր եկեղեցու հիմքերը... Պետք է հասարակական, ան·ամ` պետական վերաբերմունք ձևավորվի այդ աղանդի հանդեպ: Մեր զրուցակից մի քանի քաղաքացիներ էլ ուղղակի ասացին, որ եթե պետությունը չի կանխում եհովականների այս հաղթարշավը, ապա իրենց դուռը թակող կամ փողոցում իրենց մոտեցող քարոզիչների դեմ այսուհետ իրենք իրենց մեթոդներով են պայքարելու` ընդհուպ մինչև ուժ կիրառելով: Այս և այլ կարծիքներ վկայությունն են այն բանի, որ այլևս անհնար է հանդուրժել մոլե·նող աղանդների, այդ թվում ու մանավանդ` «Եհովայի վկաների» անամոթ ·ործունեությունը, այն իրողությունը, որ կազմակերպությունը ծավալվում է մեր երկրում` մեծացնելով բարոյական և հո·եբանական խեղումները, դառնում մերժելի երևույթ: Իսկ մեր մեջ ձևավորված անհանդուժողությունը մի օր կարող է վերածվել սուր դիմակայության, քանզի մեզ համար թանկ են մեր արժեքները, մեր ժողովրդի ու երկրի ապա·ան: Հարցն ունի համազ·ային կարևորություն, հետևաբար դիմում ենք ՀՀ կառավարությանը, Հանրային խոհրդին` քննարկելու մեր առաջարկությունները. ա. դիմել Ազ·ային ժողովին` վերանայելու «Խղճի ու կրոնական ազատությունների մասին»ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնք կկանոնակար·են մի շարք կրոնական -աղանդավորական կազմակերպությունների ·ործունեությունը. բ. ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկել «Եհովայի վկաներ» կազմակերպության ·ործունեության համապատասխանությունը ՀՀ օրենքներին և Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիային. ·. հանձնարարել համատիրությունների ղեկավարներին` ար·ելող ցուցանակներ փակցնել բազմաբնակարան շենքերի մուտքերում, խոչընդոտել «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչների մուտքը մուտքեր ու բնակարաններ. դ. ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջոցով ար·ելել հասարակական վայրերում քարոզչություն իրականացնել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ