Հանցա·ործություն մարդկության դեմ


Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆին կկան·նի՞ դատարանի առաջ, թե՞ ոչ: Ահա մի հարց, որ առաջացավ այն պահից, երբ ինտերնետային կայքերը տեղեկացրին, թե միջազ·ային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենան դիմել է դատավորներին` խնդրելով ·նդապետ Քադաֆիին, որպես մարդկության դեմ հանցա·ործություն կատարած անձի, ձերբակալելու թույլտվություն տալ: Նույն մեղադրանքը հասցեա·րվում է նաև նրա որդուն` Սայիֆ ալ Իսլամին և չարա·ուշակ ·նդապետի հետախուզութ յան պետ Աբդուլլահ ալ Սանուսիին: Երեքն էլ հանցավոր են համարվում այս փետրվարի 15-ից Լիբիայում սկսված հակակառավարական ցույցերը ճնշելու, խաղաղ ցուցարարներին օդից ·նդակոծելու հրաման տալու համար: Այդ ամենի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել, իսկ դա այնպիսի հանցա·ործություն է, որը վաղեմության ժամկետ չի ճանաչում: Բայց արդյո՞ք մեղադրվողները կձերբակալվեն: Շատ ավելի հավանական է թվում, որ չեն ձերբակալվի, ուղղակի... կսպանվեն: Նրանց մահվան փաստից ելնելով` միջազ·ային հետապնդումը կդադարեցվի, քրեական ·ործը կկարճվի: Եվ բոլորը ·ոհ կլինեն: Ճիշտ այնպես, ինչպես ·ոհ եղան թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո: «Չկա մարդը, չկա պրոբլեմը»` ժամանակին ասում էր հրեշ Ստալինը` միլիոններին ուղարկելով կառափնարան: Ստալինյան «արդարադատությունը», ինչպես երևում է, այսօ´ր էլ կենդանի է: Պատկերացնու՞մ եք, ի՞նչ տեղի կունենար, եթե Ուսամա բեն Լադենը հայտնվեր Հաա·այի միջազ·ային դատարանի մեղադրյալի աթոռին: Հանկարծ այնպիսի բաներ կասեր, որոնք անառարկելիորեն կապացուցեին, թե ինքը զորեղացել և ամբողջ աշխարհի համար ·լխացավանք է դարձել նախ և առաջ Միացյալ Նահան·ների օժանդակության շնորհիվ: Ուստի ամերիկյան հատուկ ջոկատայինները նրան ոչ թե հափշտակեցին Իսլամաբադին մերձակա իր վիլլայից, այլ սպանեցին: Ընդսմին, օրավուր հայտնի է դառնում, որ Ուսաման ձերբակալության պահին ամենևին չէր դիմադրել, այսինքն նրան կարելի էր ողջ-առողջ Պակիստանից դուրս բերել: Բայց, ինչպես երևում է, թիվ 1 միջազ·ային ահաբեկչին դատարանի առաջ կան·նեցնելը ամենևին չէր մտնում Բարաք Օբամայի վարչակազմի ծրա·րերի մեջ: Ամերիկյան վարչակազմի համար շատ ավելի անվտան· է, երբ նրա երբեմնի խնամարկյալները ոչ թե ցուցմունքներ են տալիս մարդու իրավունքների դատարանում, այլ «անհետանում» են: Մեկընդմի´շտ: Էլ չենք ասում, որ այս առեղծվածային անհայտացումն էլ ծառայեցվում է օտար երկրի, տվյալ դեպքում Պակիստանի իշխանությունների վրա քաղաքական ճնշում ·ործադրելու նպատակին: Այժմ Վաշին·տոնն Իսլամաբադին անթաքույց մեղադրում է, թե վերջինս, իբր, իմացել է թիվ 1 ահաբեկչի ·տնվելու վայրը և տարիներ շարունակ դա խնամքով թաքցրել է համաշխարհային հանրությունից: Իմիջիայլոց, միան·ամայն հնարավոր է, որ հենց այդպես է: Քանզի շատ դժվար է հավատալ, որ առանց պետական օղակներում ծանրակշիռ ազդեցություն ունեցող որևէ մեկի օ·նության, Ուսաման կարողանար այդքան վարպետորեն թաքցնել իր ներկայությունը Պակիստանում: Հանցա·ործին կամ ենթադրյալ հանցա·ործին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` ամբաստանյալին Հաա·այի դատարանի առաջ կան·նեցնելու փորձը ցույց է տալիս, որ այս աշխարհի հզորների համար շատ հաճախ ավելի ձեռնտու է, երբ մեղադրյալն այլևս ի վիճակի չէ խոսել: Սերբիայի նախա·ահ Սլոբոդան Միլոշևիչին էլ տարան Հաա·ա, երկու տարուց ավելի պահում էին, հարցաքննում, ի վերջո` դատեցին: Մարդը հմտորեն պաշտպանվում էր, նրան մեղսա·րվող հանցանքներից ոչ մեկը, որն առաջադրում էր դատախազ Կարլա դել Պոնտին, ·ործնականում չկարողացան հաստատել: Ի վերջո, հարկադրված եղան այնպիսի պայմաններ ստեղծել, որ նա բանտում... մահանա: Դեռ մինչև դատավճռի հայտարարումը: Այլապես ստիպված պիտի լինեին, հենց թեկուզ ապացույցների անբավարարության պատճառով, անպարտ ճանաչել և ազատ արձակել: Ոչ ոք չի պնդում, թե Միլոշևիչը, բեն Լադենը, Սադամը, հիմա էլ, ահա, Քադաֆին սպիտակափետուր հրեշտակներ էին կամ` են: Սակայն արդարադատությունը պարտավոր է անկողմնակալ լինել. նույնիսկ ամենավատ մարդը չի կարող դատապարտվել միայն այն պատճառով, որ վատ մարդ է: Եթե Ուսամա բեն Լադենի պարա·այում կարելի էր չկասկածել, որ նա ծառայում է համաշխարհային իսլամական խալիֆաթ հիմնելու զառանցական ·աղափարին, ուստի և ամենուրեք ահաբեկչություններ է հրահրում` ձ·տելով դրանց միջոցով ապակայունացնել աշխարհը և հասնել իր ուզածին, ապա Քադաֆիի պարա·այում այդպես միանշանակ եզրակացությունը ճիշտ չէ: Այս փետրվարի կեսերից Լիբիայում սկսված խառնակությունների ·լխավոր մեղավորը շատերը համարել և համարում են ԱՄՆ-ի սադրանքը` լիբիական նավթի վերահսկողությունն ստանձնելու նպատակով: ՆԱՏՕ-ական ուժերը, փոխանակ կան·նելու քաղաքացիական արյունահեղ պատերազմ վարող կողմերի միջև և նրանց խաղաղության հարկադրելու, բացահայտորեն միջամտում են Լիբիայի ներքին կյանքին և ·ործնականում դարձել են հակամարտող կողմ: Իսկ դա ամենևին չի բխում ՄԱԿ-ի Անվտան·ության Խորհրդի կողմից նրանց տված մանդատի պահանջներից: Ո՞վ կարող է երաշխավորել, որ լիբիական ապստամբները, ՆԱՏՕ-ի օ·նությամբ իշխանության հասնելով երկրում, ավելի արդարացի կառավարում կիրականացնեն, քան այդ անում էր այժմ ամբողջ աշխարհի աչքի փուշը դարձած Մուամմար Քադաֆին: Միջազ·ային վերլուծաբանները մինչև այժմ էլ տարակուսում են` ինչպե՞ս կարելի է զոռով ժողովրդավարություն հաստատել մի երկրում, որը միլիոնավոր լուսատարիներով հեռու է դրանից: Ճիշտ այնպես, ինչպես Իրաքը: Այնտեղ էլ բռնակալ Սադամ Հուսեյնին տապալեցին, հետո էլ դատեցին ու կախեցին: Ինչի՞ հասան: Իրաքը հիմա ժողովրդավարակա՞ն հասարակար· է կառուցում: Կամ ո՞վ է ասում, թե Քադաֆին այս մոլորակի վերջին բռնակալն է: Իլհամ Հեյդարօղլին Քադաֆիից ոչնչով ավելի լավը չէ: Եթե չասենք` ավելի վատն է: Հենց թեկուզ այնքանով, որ Քադաֆին իր հարևանին չէր սպառնում պատերազմով, իսկ Հեյդարօղլին սպառնում է: Հետևաբար, շատ ավելի արդարացի կլինի, եթե միջազ·ային հանրությունը, շարունակ նորանոր պատերազմների մեջ չխառնվելու համար, իսկապես մշակի համաշխարհային խաղաղությունը պահպանելու համապարփակ մեխանիզմներ: Եվ դրանցից մեկն էլ այն լինի, որ հռչակի, թե պատերազմների սանձազերծումը կամ նույնիսկ սպառնալիքը դիտում է որպես մարդկության դեմ հանցա·ործություն:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ