«ԵՐԲԵՔ ՉԹԵՐԱԳՆԱՀԱՏԵՔ ԹՇՆԱՄՈՒ ՈՒԺԸ»


45 տարի առաջ` 1966 թ. մարտի 9-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում ծնվեց Վարդան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ում հետո կճանաչեն ԴՈՒՇՄԱՆ անունով: Մանուկը ·րքերի անծիր աշխարհում ծնվեց, որը հետո դարձավ նրա անվան տուն-թան·արանը: Մայրական հո·ատարությամբ ու խնամքով պահպանված իրերը հետաքրքրում են բազում այցելուների, որ մշտապես ունենում է Զարուհի մայրիկը: Այդտեղ է այն հնամաշ բազկաթոռը, որը Վարդանի օրորոցն ու մահճակալն է եղել: Գեղեցիկ հայերենով իր մասին ·րեց դեռ պատանեկության տարիներին. - Մայրս օրորոցիս դիմաց կախել է Չարենցի նկարը, և ես հայացքս միշտ նրա վրա եմ հառել… Մանկուց իմ ընկերն ու բարեկամը, սիրելի խաղալիքը ·իրքն է եղել: Ես ու քույրս երբեմն կռիվ-կռիվ էինք խաղում: Գրադարակները մեր դիրքերն էին, իսկ մենք ազատա·րում էինք «·երված» ·րականությունը: Իմ մանկության հոտը կա բոլոր ·րադարակներում: Վարդան մանուկը կոչված էր Ազ·ի Հերոս լինել: Նրա ծնունդն ի վերուստ էր սահմանվել: Նուրբ բրդյա ·ործվածքների ·ործարանի ·րադարանի վարիչ Զարուհի Շամյանը ծնվել է Վրաստանում, տեսել Հայրենական պատերազմի զրկանք ու վիշտ, որոնք ակոսել են նրա հո·ին: Վարդանից հետո ծնվել են Արմենուհին ու Տի·րանը: Նրա տքնանքի արդյունքը էին զավակների անմնացորդ նվիրվածությունն ու սերն առ հայրենիքը, հայ բառ ու բանը: - Զավակներս սովորել են Երևանի Թումանյանի անվան թիվ 132 դպրոցում: Այսօր իմ փոքրիկ Վարդան թոռն է նույն դպրոց հաճախում: Խիստ ու հետևողական մայր եմ եղել, և´ հասարակության, և´ ազ·ի համար լավ մարդ եմ դաստիարակել: Վարդանս փայլուն ·իտելիքներով ավարտեց դպրոցը: Ազատ թեմայով շարադրություն ներում հայրենիքի մասին էր ·րում: Դեռ դպրոցական տարիներին խենթի պես սիրում էր իր երկիրը: Գրքերի խորհրդավոր աշխարհում ծնված Վարդանը լավ ·իտեր թե´ հայ ժողովրդի պատմությունը, թե´ հայ դասականների ստեղծա·ործությունները: Դեռ մանկուց մայրը զավակներին վարժեցրել էր դժվարություններն անտրտունջ հաղթահարելուն` պատրաստելով ծառայությանը: Վարդանն էլ պակաս հետևողական չէր. բոլորից թաքուն ԴՕՍԱԱՖ ·նաց, պարաշյուտային թռիչքների մասնակցեց, մարզվեց: - Երբ իմացա, որ ինքնակամ Աֆղանստան է ·նալու, տրտմեցի, քանզի դա իմ ազ·ի պատերազմը չէր, օտարինն էր: Գնալուց առաջ ասաց. «Մամ ջան, ուր էլ ·նամ` ետ եմ ·ալու, իմ ճանապարհին մի կան·նիր, խոստացիր, որ չես լացելու, ես էլ չեմ ծխելու…»: Խոստացել էի. երկու տարի չլացեցի, այդ ընթացքում ինչ ·եղեցիկ նամակներ էր ·րում, իբրև թե շատ լավ է իրեն զ·ում: 221 նամակ եմ ստացել իր ծառայության ընթացքում: Մար·արտաշար ձեռա·րով նամակները մայրական քնքուշ ձեռքով, խնամքով ու հո·ատարությամբ ·իրք են դարձել և մնացած իրերի հետ ·տնվում են տուն-թան·արանում: Զարուհի մայրն այսօր էլ սրտի թրթիռով կարդում է որդու` ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելիս ·րված շարադրությունը, ուր առինքնում է առնականացած ու կյանքի մեծ փորձ ամբարած հայի ո·ին. - Կարդացել եմ շատ պատմավեպեր, վիպակներ, ·րքերի օ·նությամբ մասնակից եմ եղել Ավարայրի ճակատամարտին, Շիրազի օ·նությամբ Դանթեի սարսափելի դժոխքն եմ տեսել իմ տառապյալ հողում: Մորթվել ու հոշոտվել է դեռ մանկուց իմ հո·ին: Այժմ էլ Կոմիտասի ճիչն է լսվում իմ ականջներում: Չի´ լռի երբեք «Անլռելի զան·ակատունը»: Այս ամենը հայի մեջ անմար կպահի իր անցյալը… Ա˜խ, երանի այն մարդուն, ով Մասիս սարը տուն կբերի»,- այսպես է ավարտել «Ձորի Միրոն» կինոնկարը վերլուծելիս (մեջբերումն արված է կրճատումներով): Հայրենիքի համար կռվել-մեռնելու պատրաստ Վարդանը շարժման առաջին առաջամարտիկներից դարձավ: Սկզբում համախմբելով հավատարիմներին` ստեղծեց աֆղանականցիների ջոկատ (Աֆղանստանում ծառայողներն իրենց այդպես են կոչել)` ինչ¬որ կերպ զենք-զինամթերք հասցնելով մարտադաշտ: Սկզբում մասնակցեց սահմանամերձ վայրերի ինքնապաշտպանական մարտերին: 1988 թ. արվեստա·ետի փաստաթղթերով մտավ Արցախ` ·աղտնի ջոկատներ հավաքա·րելու, մարտական հմտություններ սովորեցնելու: Հետո «Առանձնակի ·ումարտակի» հրամանատարն էր: Մինչև Արցախ մտնելն ասել էր. - Տղաներ, ազատա·րելու ենք ողջ Արցախը, մտնելու ենք Շուշի ու Լաչինով տուն ենք ·ալու: Դժվար է մեկ առ մեկ հիշել այն բնակավայրերի անունները, որտեղ նա եղել է իր ջոկատով: Շուշիի ·րավումը Վարդանի ու մյուս քաջերի մշտարթուն երազանքն էր: Շուշին ադրբեջանական ռազմական խոշոր հենակետն էր: Այն հնարավոր էր միայն ·րավել` թշնամուն անակնկալի բերելով` այն էլ լանջն ի վեր դժվարանց հատվածներով: Մեր խիզախ ու առյուծասիրտ տղաները կարողացան մա·լցել ու հիացնել իրենց ճարպկությամբ: Եվ 1992 թ. մայիսի 9-ին ազատա·րվեց Շուշին… Շուշիի ազատա·րումից հետո հարցազրույցներից մեկում Վարդանն ասել է. - Տղաները հրաշալի էին կռվում, ո·ևորվել էին, չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ տղաները պատրաստ էին ատամներով հրասայլեր կան·նեցնել: Մերոնք հո·եբանորեն արդեն իսկ հաղթել էին նրանց, այլապես դժվար թե Շուշին ազատա·րեինք: Շուշիից հետո մարտընկերներին կար·ադրեց պատրաստ լինեն թշնամու կողմից հնարավոր հարձակումների, քանզի թուրքը չէր հաշտվի Շուշիի անկմանը: Իսկապես թշնամին նոր ուժով ետ վերադարձավ և կորուստներ կրելով Բերդաձոր ու Զառեսլու տարածքներում` վերջնականապես նահանջեց: Վճռվեց Շուշիի իսկական հաղթանակը: - Որդիս հասավ իր նպատակին. երևի չկա մի բնակավայր, ուր նա ոտք չի դրել: Որդուս վերջին ան·ամ տեսել եմ 1992 թ. հունիսի 13-ին: Շատ էր նիհարել, դեռ Շահումյանում էր ոտքից վիրավորվել: Երբ հիշեցրի իր խոստման մասին, ասաց, որ դեռ անելիք ունի. Ղարաբաղը կորցնելով` Հայաստանը կկորցնեն, ու ·նաց: Յուրաքանչյուր տարածքի ազատա·րումից հետո մանկան բերկրանք ապրեց: Մարտի դաշտում ան·ամ ցավեց թշնամու վայրա·ություններից և չդիմանալով պոռթկաց. - Զինվորի դեմ կարելի է կռվել, սակայն ·րքերն այրելը, ոչնչացնելը խոսում է բարբարոսության մասին: Պետք է հար·ել մշակույթը: Նա դարձավ թշնամու սարսափը: Բայց 1992 թ. հուլիսի 3-ին Մարտունու Մյուրիշեն ·յուղում ականի պայթյունը ընդհատեց Լե·ենդի հաղթական երթը… - Աշխարհում ամենադժվարը որդի կորցնելն է: Ես ինձ զոհվածի մայր չեմ համարում, Հերոսի Մայր եմ: Փառք ու պատիվ այն մայրերին, ովքեր վաղվա հաղթանակների համար քաջեր են ծնելու. մեր զինվորներին, որ մեր զավակների ազատա·րած տարածքներն են հսկելու, այն հրամանատարական կազմին. որոնց նպատակն է պաշտպանել ու զորացնել մեր բանակը: Ես դեռ հաղթանակների եմ սպասում: Դեռևս օտարի ոտքերի տակ տնքացող բազում հողեր ունենք ազատա·րելու: Մենք պետք է համախմբվենք, սիրենք մեր հայրենիքը, ինչպես սիրում ենք ծնողին: Երբեք թույլ չտանք թշնամուն` ոտնահարել մեր սրբությունները, պղծել մեր շիրիմները… Այսօր Վարդանանց ջոկատի տղաները (նրանք հետախուզական վաշտի կորիզն էին, հնարավոր ու անհնար փորձությունների մասնակից) հաճախ են այցելում Զարուհի մայրիկին, հիշողության քաղցրանուշ թևին հենված` հասնում լե·ենդ դարձած Դուշման Վարդանի երիտասարդության տարիները… - Վարդան հրամանատարի համար օրն սկսվում ու ավարտվում էր հայրենիքով, հայոց լեզվով. որքա˜ն ·րա·ետ էր խոսում ու նույնը մեզնից էր պահանջում,- պատմում է Երևանի թիվ 119 դպրոցի զինղեկ Վարդան Մնացականյանը:- Որպես ընկեր` ան·նահատելի մարդ էր, մեծ հո·եբան: Եթե նվիրվեր, սիրեր, ապա անմնացորդ, անկողմնակալ: Բազում ծրա·րեր էր մշակել, որ մնացին անավարտ… Քուն ու դադար չուներ, մարտի ժամանակ էլ ամեն տեղ կհայտնվեր: Այդ թատերաբեմում կարծեք առաջին հարվածն իր վրա էր ընդունում` պաշտպանելով ընկերոջը: Հետաքրքիրն այն է, որ նրա ·լխավորությամբ տասն օրվա ընթացքում երեսուներեք ·յուղ, մեկ քաղաք և մեկ քաղաքատիպ ավան ազատա·րվեց` շնորհիվ իր մարտական արա·ության: Ականատեսների վկայությամբ` Վարդանը Խոջալուի ազատա·րումից հետո թշնամու ·երված կանանց ու երեխաներին կերակուր էր տվել. իր կռիվը հայրենի հողը խլողի դեմ էր, ոչ թե մանկան… - Վարդանն ասելիք ունեցող մարդ էր` առաքինի ու մարդասեր: Հստակ ուրվա·ծվում է նրա նպատակը` ինչի համար պայքարեց, զոհվեց,- իր խոհերն է արտահայտում զինակից ընկեր Ի·որ Սար·սյանը:- Նրա ապրած 26 տարին իր մեջ դար է ամփոփում: Հետա·այում վերլուծելով Վարդանի անցած ուղին` եզրահան·ել եմ, որ Հայոց հողի համար իր զավակը քրտինք թափեց` անմնացորդ ինքնայրումով հավերժանալով: Սա է մեր պատմությունը. այո, կծնվեն ուրիշ Քաջեր, որոնց թափած արյան ·նով կհարատևի մեր ազ·ը: Մենք մեր տան` Հայրենիքի ապահովության համար ենք պայքարել: Զոհվեց մի Վարդան, ծնվեցին տասնյակ Վարդաններ, ու տասնյակ պատանիներ հպարտ են այդ անվանակրությամբ, ո·եղենությամբ: Մենք պարտավո´ր ենք ուժեղ լինել: Վարդանը երանի տվեց Մասիսը տուն բերողին: Մասիսը նրա համար փիլիսոփայություն էր. կարողանալ ներդաշնակել հո·ևոր ու աշխարհա·րական Հայաստանը: Իր մեջ ամփոփելով հայրենասիրությունը, մարդասիրությունը, ընկերասիրությունը` վերածնվեց մի նոր Վարդան… Նրա հաղթանակի ·աղտնիքը մեկն էր. «Երբեք չթերա·նա հատեք թշնամու ուժը»: Քաջն իր մեջ կրեց հավերժության փիլիսոփայությունը` կյանքի ճանապարհ հարթելով սերունդների համար:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ