ՎՐԱՑԻՆԵՐԸ ՉԵՐՔԵԶԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Վրաստանի խորհրդարանի քննարկման նյութ է դարձել այսպես կոչված չերքեզական ցեղասպանությունը, որը, ըստ վրացի ·իտնականների, տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում` 1817-1865 թվականներին: Չերքեզների ցեղասպանության ճանաչման համար վրացի օրենսդիրներին էին դիմել արտերկրի մի շարք չերքեզական կազմակերպություններ, որոնց նպատակն է Ռուսաստանին ճանաչել ցեղասպան երկիր: Ունենալով Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնություններ, վրացի օրենսդիրներն ու ·իտնականները ջանադրաբար են անցել այս հարցի քննարկմանը` կամենալով հիմնավորված համարել չերքեզների նկատմամբ ցեղասպանության իրականացման փաստերը: Վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Վրաստանի խորհրդարանին են դիմել նաև վիրահայ մի շարք կազմակերպություններ, սակայն մինչև օրս որևէ արձա·անք չկա: Սա ուշա·րավ է դառնում նրանով, որ Վրաստանի ԱԺ հաճախ են դիմել հայերը, մինչդեռ կարևորելով իր ·ործընկերությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պաշտոնական Թբիլիսին միշտ աշխատել է «մոռացության» մատնել այս հարցը` չկամենալով վատ հարաբերություններ ունենալ թուրքերի և ազերիների հետ: Վրաստանում տարիներ շարունակ ան·ամ ար·ելված են եղել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները: Մինչդեռ այս տարի մի շարք քաղաքներում, կրթական և մշակութային կազմակերպություններում հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել, ինչը վկայությունն է այն բանի, որ վրացական իշխանությունները տրամադրված են ինչ-որ քայլեր անել... Թե ինչ ենթաբնա·իր կունենան այս քայլերը` չ·իտենք, սակայն չի բացառվում, որ պաշտոնական Թբիլիսին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը կարող է խաղաթուղթ դարձնել` Թուրքիայից ինչ-որ բաներ կորզելու համար, մանավանդ որ հենց այսպես են ·ործում հատկապես ամերիկյան իշխանությունները, իսկ Միխեիլ Սահակաշվիլին սիրում է կրկնել ամերիկյան քայլերը... Լ.Մ.