Սթրեսն օ·նում է


Մեզանից շատերն էլ, ինչպես ասում են` իրենց մաշկի վրա էլ են զ·ացել. երբ ծայրահեղ լարված` որ քննական հարցերից ոչ մեկի պատասխանը չի հիշում, քննատոմս է վերցնում, ու մեկեն հիշողությունը պայծառանում է: Գիտնականներն ահա հիմնավորում են, որ սթրեսի պահին հիշողությունն իսկապես պայծառանում է: Հայտնաբերվել է, որ սթրեսային իրավիճակում կորտիզոլի և ադրենալինի հորմոններն ակտիվանում են և ուղեղում ·տնվող բջիջների ներսում փոփոխություն առաջացնում. հենց դա էլ օ·նում է` լավ հիշել: Հետազոտությունները ղեկավարած նյարդակենսաբան, պրոֆեսոր Հանս Ռոելը պնդել է, որ սթրեսի հորմոններն առաջանում են, որպեսզի ուղեղում հզորացնեն ԴՆԹ¬ի այսպես կոչված «վերածրա·րավորումը», որը նաև անվանվում է էպի·ենետիկ վերափոխություն և որով պայմանավորված է այս կամ այն ·ենի ակտիվ կամ պասիվ դրսևորումը: - Մենք ավելի հաճախ անցյալի տհաճ պահերը կարող ենք հիշել, քան հաճելի: Դրա պատճառը սթրեսի ազդեցությունն է. կենսաբանական տեսանկյունով` շատ կարևոր է հիշել այն, ինչը ցավ է պատճառել կամ սպառնալիք է դարձել մեզ համար: Հավանաբար սթրեսի հորմոնները կապված են մեր ուղեղի որոշակի ընկալիչների (ռեցեպտոր) հետ, որոնք բարելավում են հսկողությունը` էպի·ենետիկ մեխանիզմի վրա: Սրանք էլ իրենց հերթին կարող են կապված լինել ուսումնառության և անմիջականորեն հիշողության հետ: Այդպիսով, այդ հորմոնները բարելավում են հիշողությունը,¬ ասել է պրոֆեսորը: