Շվարցենե·երն ամուսնալուծվում է


Իսկ կնոջ` հեռուստալրա·րող Մարիա Շրայվերի հետ նա ամուսնացած է արդեն 25 տարի և համատեղ կյանքի ընթացքում ունեն 4 երեխա` 14-21 տարեկան: Այս ամուսնության փլուզման մասին շշուկներն ավելի վաղուց էին տարածվել: Իսկ մի առիթով էլ Մարիան ասել էր. - Չեմ կարող ասել, թե իմ ամուսնությունը հեշտ ստացվեց: Այսինքն, ամուսնալուծությունը կարող էր ավելի վաղուց լինել, բայց, Լոս¬Անջելեսում իրականությունից թևավոր մի խոսք է ծնվել` «Հոլիվուդում ամուսնությունը երջանիկ է համարվում, եթե ամուսինն իր կնոջն ավելի շատ է սիրում, քան ուրիշ կանանց: - Ես ամուսնացել եմ մի մարդու հետ, ով հասկանում էր, որ ես անհատականություն եմ և` որ ցանկացած դեպքում առանց նրա իմ կյանքն ավելի կարևոր է ինձ համար, քան համատեղ կյանքը,¬ ասել է էքս նահան·ապետի արդեն նախկին կինը: Առնոլդը մշտապես դավաճանել է կնոջը: Ու շատերն են հիշում մի միջադեպ. նկարահանումների ժամանակ Մարիան որոշում է այցելել ամուսնուն և իջևանում է նույն հյուրանոցում, որտեղ ամուսնու սիրուհին էր: Իհարկե, ինչպես միշտ, Առնոլդի պահակախումբը սիրային հանդիպումների ժամանակ նրան պաշտպանել է կնոջից: Ընտանիքը պահպանելու մղումով, Մ. Շրայվերը միշտ աչք է փակել ամուսնու այդ վարքա·ծի վրա: Բայց, ի ·երջո, նա Ջոն Քենեդիի ազ·ականուհին է: Իսկ Քենեդի տոհմի կանայք ավանդաբար չեն հանդուրժում ամուսնական դավաճանությունները: