Ապագայի նռնականետերը


2009-ի հուլիսին Ամերիկայի բանակի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունը կստանա XM25 ավտոմատ նռնականետերի առաջին 5 օրինակները: Այս ինքնանետերը համարվում են ապագայի հրազեն, որն առաջիկայում փորձարկել են պատրաստվում ամերիկացիները (հաղորդել է Jane°s հանդեսը): Նահանգների բանակին առաջադրված է նոր սպառազինության մարտավարություն ու տեխնիկա մշակել: Ինչպես հաղորդել է նախագծի ղեկավարներից մեկը` հավանական է, որ ամերիկյան բանակի հրազենային մեկ ստորաբաժանումում կլինի 1 նռնականետ: Նրա գոյությունն էլ նախատեսվում է այն դեպքերի համար, երբ հնարավոր չէ հարվածը չեզոքացնել սովորական զենքով. XM25 նռնակը կարող է հանկարծ պայթել ոչ թե ուղիղ նպատակակետում, այլ` շրջակայքում: Ապագայի նռնականետն օգտագործելի է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում: Դրա կառուցվածքում օգտագործվում են լազերային հեռաչափեր, որոնք հնարավոր են դարձնում պայթյունի կետը նշանառել 25 միլիմետրանոց ճշգրտությամբ: