ԶՈՌՈՎ ՀՈ ՉԻ՞


Բնակարանները գազաֆիկացնելու համար ժամանակին գումարներ վճարած, բայց այդպես էլ բաժանորդ չդարձած մեր համաքաղաքացիներին տեսուչներն այս օրերին հանգիստ չեն տալիս: Նրանք պահանջում են վճարել գումարային տարբերությունը` խոստանալով հաշված օրերի ընթացքում բնակարանը գազաֆիկացնել: Անվճարունակ կամ գազից օգտվել անկարող քաղաքացիներին տեսուչներն սպառնում են նախկինում վճարած գումարները զրոյացնել: Սրանք փորձում են արդարանալ` հայտարարելով, թե նման պայման իրենց շեֆերն են առաջադրել: Պայմանագրերը կիսատ թողած քաղաքացիների թիվը հազարներով է հաշվվում: Եվ որքան էլ «Հայռուս գազարդը» հայտարարի, թե գերազանցվել են նույնիսկ խորհրդային ժամանակների գազաֆիկացման ցուցանիշները, ակնհայտ է, որ մատակարար կառույցը հիմա էլ ձեռքերը փրփուրներին է գցել` ձգտելով բոլոր հնարավոր եղանակներով գազաթալանի նորանոր զոհեր հայթայթել: Ասում են, թե վաղուց կնքված, բայց այդպես էլ կիսատ մնացած պայմանագրերը նորացնելու մտահղացումն այս կառույցում ծագել է այն ժամանակ, երբ երկնագույն վառելիքի վերջին ամիսների սպառման տվյալներով համոզվել են, որ ծավալների խայտառակ անկում է արձանագրվել: Ամեն միջոց փորձում են գործադրել, բացի ամենաիրատեսականից` դառնալ փոքր¬ինչ ավելի ազնիվ միջնորդ: