ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ


Որքան էլ վերջին շրջանում համառորեն հերքվում էին լուրերն այն մասին, թե իշխանությունները պատրաստվում են պաշտոնանկ անել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, այնուամենայնիվ մարզպետի փոփոխություն կլինի: Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները, արդեն տարվա երկրորդ կեսից Կոտայքի մարզը կունենա նոր կառավարիչ, որը, ըստ լուրերի, կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Այժմ քննարկվում է թեկնածուի հարցը, հատկապես ԲՀԿ առաջնորդը կամենում է, որ իր ծննդավայրը ղեկավարի բանիմաց և ընդունակ մարդ, որպեսզի ինքը կարողանա խոսել իր կուսակցության կադրային հաջողությունների մասին: