ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԱՋԱՐԻԱՅՈՒՄ


Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հայաստանյան մի խումբ օլիգարխներ պատրաստվում են Աջարիայի մայրաքաղաք Բաթումում ավելացնել իրենց ներդրումները` 2011-ի զբոսաշրջային ժամանակամիջոցում հասնելու նոր գերշահույթների ապահովման: Մանվել Բադալյանը, Հրանտ Վարդանյանը և ուրիշներ արդեն Բաթումում լուրջ աշխատանքներ են սկսել` ինչպես զբոսաշրջային բիզնեսի, այնպես էլ ապրանքարտադրության ոլորտներում: Վրաստանի նախագահի կոչը` Բաթումը վերածել հզոր միջազգային զբոսաշրջային կենտրոնի, ինչպես երևում է, խանդավառել է հայ գործարարներին… Մինչ հայտնի հակամրցակցային հանձնաժողովը բանանի շուկան ուսումնասիրելու մասին հայտարարություններ է անում, ըստ տեղեկությունների` ցիտրուսային մրգերի մենաշնորհատերն այս օրերին գլուխ է գովում, թե նորերս բարձրացրած գներն ինքը չի էլ պատրաստվում իջեցնել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետը կամ, այլ կերպ ասած, Քեթրինի Միհրանը, ըստ նույն աղբյուրի, հայտարարում է, թե ինքն այն բացառիկներից եղավ, ում ներկրած ցիտրուսները տեղական մրգերի նման չթանկացան: Մինչդեռ ըստ պաշտոնյայի` մի քանի սկանդալային պատմությունների կիզակետում իր հայտնվելը պատճառ դարձավ, որպեսզի այս ու այն կողմից անդադար իր պաշտոնանկության մասին խոսեն` իր կողմից ԴԱՀԿ պետի աթոռը փափագելով` լքելը: Ասում են, թե Միհրան Պողոսյանն այլևս վտանգն անցած է համարում և բանանի գինը միանգամից բարձրացնելով` փորձում է ապացուցել, թե ինքն ավելի վաղուց կարող էր իր նմաններից հետ չընկնելով` գնաճային մրցավազքին տրվել, բայց մինչև հիմա «մեծահոգաբար» գին չի բարձրացրել: Մեծահոգաբա՞ր, արդյոք