Յանուկովիչը կանսա՞ կոչերին


Ուկրաինայի Հայ երիտասարդների միությունը դիմել է նախագահ Վիկտոր Յանուկովիչին` խնդրելով օրենսդրորեն Ապրիլի 24¬ը հայտարարել Հայոց եղեռնի զոհերի հիշատակի օր (տեղեկացրել է Analitika.at.ua¬ն): Այդ առնչությամբ միության ղեկավար Դավիթ Մկրտչյանն ասել է. - Մենք մեծ հույսեր ունենք` լսելի լինել Ուկրաինայի նախագահին: Հայկական եղեռնի փաստը դատապարտել և ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ. այդ թվում` Ռուսաստանը, ԱՄՆ¬ը, Կանադան, Ֆրանսիան, Բելգիան և շատ այլ երկրներ: Սակայն Ուկրաինան մինչ այժմ չի որոշակիացրել իր վերաբերմունքը` միջազգային այդ հանցագործության վերաբերյալ: Այս առիթով լրատվամիջոցները ևս մեկ անգամ հիշեցրել են թուրքերի ոճրագործությունը. - Հիշեցնենք, որ ապրիլի 24¬ին բոլորում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության սկզբնավորման 96 տարին: Եղեռնի արդյունքում իրենց իսկ պատմական հայրենիքում ոչնչացվել է շուրջ 1,5 միլիոն մարդ: Ցեղասպանությունը որակվում է որպես հանցագործություն` մարդկության դեմ, իսկ ընդդեմ մարդկության ոճիրները չունեն վաղեմության ժամկետ: Այսօր հայերի ցեղասպանությունը ճանաչել է ավելի քան 20 երկիր, նաև` միջազգային կազմակերպություններ: Աշխարհի շատ երկրներում Հայոց եղեռնի ճանաչումը քննարկման գործընթացում է (օրինակ` ԱՄՆ, Իսրայել, Իսպանիա, Բուլղարիա, Սերբիա և այլն),¬ գրել է լրատվամիջոցը: