Պատերազմում հափշտակված 13 գիրք


Բեռլինի պետական գրադարանը քաղաքի հրեական համայնքին է վերադարձրել 2¬րդ աշխարհամարտի տարիներին նացիստների կողմից գողացված գրքեր (հաղորդել է AFP¬ն): Դրանք ամփոփել են XIX-XX դարերի վեպեր, պատմագիտական աշխատություններ, բանաստեղծությունների ժողովածուներ և ճանապարհային ուղեցույցներ, վերադարձվել են նաև թերթերի հավաքածուներ: Գրադարանի ներկայացուցիչներն ասել են, որ դեռ պետք է պարզեն իրենց մոտ պահվող ևս 200 գրքերի ծագումը: Վերջին տասնամյակում արդեն ճշգրտվել է 25 հազար հրատարակության ծագումը, որոնցից 5 հազարն, ամենայն հավանականությամբ, նացիստներն հափշտակել են սինագոգից, հրեական տներից, գրասենյակներից, ուսումնական հաստատություններից ու մշակութային կենտրոններից: Դրանցից 100¬ն արդեն վերադարձվել է հրեական համայնքին: Գերմանիայի մշակույթի նախարար Բեռնդ Նոյմանն ընդգծել է, որ երկրի իշխանությունը շարունակելու է իրենց իսկական տերերին վերադարձնել պատերազմի նախօրյակին ու դրա ընթացքում բռնագրավված մշակութային արժեքները: