Կարտաշիրիմեն


1973 թ. պետական հեղաշրջման ժամանակ վախճանված Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի աճյունն արտաշիրիմելու որոշումը կայացրել է դատարանը (տեղեկացրել է AFP¬ն): Փորձաքննության նպատակը նրա մահվան պատճառները ճշգրտելն է, ինչին համամիտ են և հանգուցյալի հարազատները: Ենթադրվում է, որ աճյունը կհետազոտվի մայիսի կեսերին: Տարածված տեսակետի համաձայն` Ալյենդեն հրազենով ինքնասպան է եղել 1973¬ի սեպտեմբերի 11¬ին, երբ հեղաշրջմանը մասնակցող զինվորները գրոհում էին նախագահական պալատի վրա: Սակայն սոցիալիստ նախագահի որոշ զինակիցներ շարունակել են պնդել, որ նրան սպանել են Աուգուստո Պինոչետի կողմնակիցները: Հիշեցնենք, որ Պինոչետի ռազմական դիկտատուրան իշխել է 1973-1999 թթ.: Որոշ տվյալներով` այդ ընթացքում Չիլիում սպանվել կամ անհետ կորել է շուրջ 3000 մարդ: Նախկին բռնակալը մահկանացուն կնքել է 91 տարեկանում` 2006 թ.: