Բեռլուսկոնիի հաջորդացուն


Իտալիայի վարչապետը նորից չի առաջադրելու իր թեկնածությունը` երկրի գործադիրի ղեկավարի պաշտոնում: Իսկ նրա իրավասությունների ժամկետը լրանում է 2013¬ին: Այս մասին Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է արտասահմանյան 22 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ` կարծիք հայտնելով, թե իրեն փոխարինելու է ներկայի Արդարադատության նախարար Անջելինո Ալֆանոն: - Ես կարող եմ ղեկավարել կուսակցական ցուցակը, բայց չեմ ցանկանում գլխավոր դեր խաղալ,¬ 74-ամյա վարչապետի խոսքերը Wall Street Journal¬ի կայքում մեջբերել է ընթրիքի մասնակից լրագրողը: Բեռլուսկոնիի համոզմամբ` Արդարադատության 40-ամյա նախարարը վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել «Ազատության ժողովուրդ» իշխող կուսակցության կողմից` 2013¬ին կայանալիք ընտրություններում վերջինիս հաղթանակի դեպքում: