Զինղեկը, մեթոդիստը


Գեդապետ Նիկոլայ Ավանեսյանի մասին շատ կարելի է պատմել: Նրա ռազմագիտության դասերը միշտ բարձր մակարդակ ունեն, և միայն հիանալ ու հպարտանալ կարելի է, որ այսպիսի զինղեկ ունենք` չափազանց կարգապահ ու խստապահանջ: Արտադասարանական աշխատանքներն էլ շատ են, մեկը մյուսից հետաքիրքիր: Նա այն եզակի զինղեկներից է, ում սաների համար բանակում ծառայելը դժվար չէ, իսկ դժվարությունների հաղթահարումը` հայրենասիրության դրսևորում: Ասվածի առհավատչյան տասնյակ շնորհակալագրերն են, որոնք ստանում են այն դպրոցները, որտեղ աշխատել է գնդապետը: Տղաներից զատ աղջիկները ևս նույնքան հաճույքով են մասնակցում դասերին և միջոցառումներին, քանի որ ուսումնական նյութին գերազանց տիրապետելուց բացի, նա նաև համով¬հոտով, նուրբ հումորով նյութը հրամցնել գիտի: Վերջերս Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող թիվ 108 դպրոցում էի: Ինչպես միշտ, ռազմագիրության դասը սկսվում է դասամիջոցից, երբ տվյալ դասարանը շարվում է կաբինետի առաջ, և համառոտագրերը ձեռքներին` աշակերտները կրկնում են օրվա դասը: Զանգը հնչելուն պես մոտենում է գնդապետ Ավանեսյանը: Հերթապահը համապատասխան հրահանգներ է տալիս, զեկուցում է զինղեկին: Ողջույնից հետո կատարում են դարձումներ, շարափոխումներ, և շարային քայլի հստակ կատարումով, ըստ դասակների մտնում են ռազմագիտության կահավորված կաբինետ: …Դասն ավարտելուց հետո` նույն հերթականությամբ շարային քայլքով հեռանում էին աշակերտները, երբ նկատեցինք, որ երկու աղջնակ մոտեցան սիրված զինղեկին: Վերջինս հայրաբար համբուրեց, հետաքրքվեց նրանց որպիսությամբ, դասերով, ու աղջիկները ժպտերես հեռացան: Պարզվեց, որ նախկին շրջանավարտները կարոտել էին զինղեկին, եկել էին տեսության: Վերջին միջոցառումներից մեկի ամփոփաթերթիկում կարդում ենք. «Երևանի թիվ 108 դպրոցի տնօրեն պրն Անդրանիկ Ավետիսյանին. «Համաձայն Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակչության պաշտպանության համակարգի հիմնական միջոցառումների 2011 թ. պլանի, մարտի 30¬ին թիվ 108 դպրոցում անցկացվեց օբյեկտային վարժանք` «Տարհանման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Վարժանքին ներգրավված էին դպրոցի ՔՊ ղեկավար կազմը և կազմավորումները: Ըստ ժամերի և րոպեների հավուր պատշաճի անց էին կացրել միջոցառումը»: Վերջում ստորագրել էին` Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Ռ. Հովհանննիսյանն ու ԵՓՎ Աջափնյակի համայնքային բաժնի պետ, փոխգնդապետ Ա. Օհանյանը: Նշենք նաև, որ դպրոցի մանկավարժական անձնակազմի հետ իրենց պարտականություններն են հստակ կատարել բարձր դասարանցիները: Հատկապես աչքի են ընկել 11¬րդ դասարանցիներ Աթոյան Գոհարը, Տաթևիկը, Գնելը, Էրիկը, Սարոն, Դավիթը, Նորիկը, Աշոտը, Սարգիսը, Սուրիկը, Արթուրը, Կարապետյան Դավիթը, Կարենը, Գարեգինը, Գոհարը: *** Բազմազբաղ է գնդապետ Ն. Ավանեսյանը: Նա նաև Աջափնյակ-Դավիթաշեն համայնքի զինղեկների մեթոդիստն է, Հայաստանի Խորհրդային սպաների միության փոխնախագահը:

Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ