Ինքնասպանը


Ֆուկուսիմա վարչատարածքի 102 տարեկան բնակիչն ինքնասպան է եղել իր հայրենի գյուղում, որտեղ ճառագայթման բարձրացում է արձանագրվել: Երկարակյաց ճապոնացու ծննդավայր Իիթաթե գյուղը 39 կմ է հեռու «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ¬ից: Մարտի 30¬ին լուր է տարածվել, թե բարձր ճառագայթումը տարածվել է ատոմակայանից 30 կմ շառավղով: Շուտով, սակայն, աղտոտվածությունը նվազել է: Ճապոնացու ընտանիքում երկար են քննարկել գյուղից հեռանալու հարցը, և ծերունի իիթաթցուն տանջել է հայրենի գյուղը, հարազատ գյուղը լքելու հեռանկարը: Ի վերջո, նա ինքնասպան է եղել: Ի դեպ, ճառագայթման մակերեսն ԱԷԿ¬ի շուրջ 20 կիլոմետր է, և անցանկալի է բնակվել ատոմակայանից մինչև 30 կմ տարածքում: Իիթաթ գյուղում ռադիոակտիվ աղտոտվածության առնչությամբ քննարկվում է բնակավայրերն ԱԷԿ¬ի տարածքից մինչև 40 կմ օտարելու հարցը: Իսկ Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առնվազն 80 կմ հեռավորություն պահպանել «Ֆուկուսիմա-1»¬ից: