Ինքնակիզում


 

Բողոքի այս ծայրահեղ ձևը, որը սովորաբար մահապարտ-ահաբեկիչներն են կիրառում, որդեգրել է բուդդայական քահանան` Չինաստանի արևմուտքում:

Միջադեպը տեղի է ունեցել Տիբեթում ընդդեմ չինական կառավարման զանգվածային բողոքների 5-րդ տարելիցի օրը:

Ինչպես տեղեկացրել է Բի-բի-սի-ն` 28-ամյա վանականը դաժանաբար ինքնասպան է եղել Սիչուան գավառի Կիրտի վանքում: Այդ վանքը համարվում է Տիբեթում չինական կառավարման դիմադրության պատվարը:

Տիբեթցի ակտիվիստները դժգոհում են, որ Չինաստանի իշխանությունները ճնշում են իրենց կրոնն ու ավանդույթները: Կիրտիի քահանաներին էլ մեղադրում են վտարանդի տիբեթցիների հետ համագործակցության և այս ինքնահրկիզումը հրահրելու մեջ: Ի դեպ, վերջին երկու տարում այս անողոք ինքնադատաստանով իրենց կյանքին վերջ են տվել ավելի քան 100 տիբեթցիներ: