ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԶԻՋԵԼՈՒ


 

Արտաշատի քաղաքապետի անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում: Բնակչության մի զգալի մասը պնդում է, թե չի ընտրել այս քաղաքապետին, թե Գագիկ Մուրադյանը չի վայելում արտաշատցիներից շատերի համակրանքը: Ու, որպես նրանից դժգոհության արտահայտություն, լուրեր են տարածում պաշտոնանկության մասին: Ավելին, Արտաշատում խոսում են, թե իբր քաղաքապետ պետք է դառնա Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը:

Ինքը` Գագիկ Մուրադյանը, կտրականապես հերքում է պաշտոնանկության մասին լուրերն ու պնդում, թե քաղաքապետի պաշտոնին է մնալու մինչև 2015 թվականը... Իսկ Արգամ Աբրահամյանի հարցում էլ ասում է` նա իր աշխատանքն ունի, ինչու՞ պիտի ձգտի քաղաքապետի պաշտոնին: Սակայն քաղաքապետի այս հավաստիացումները, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այնքան էլ մոտ չեն իրականությանը: