Դժբախտ սերն էլ երբեմն հրաշագործ է


 

Մինչ կաթոլիկ հավատացյալները ցնծում են իրենց հոգևոր նոր առաջնորդի հայտնությամբ, 76-ամյա Ամալյա Դամոնտեն վերհիշել է երիտասարդ տարիների իր սերը և խոստովանել է, որ հենց ինքն է կոտրել պատանի Խորխե Մարիո Բերգոլյոյի` նույն իր` Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի սիրտը (գրել է The TelegrΖΘh-ը):

Այն ժամանակ երկուսն էլ 12 տարեկան են եղել և ապրել են Բուենոս-Այրեսի արվարձանում: Տղան վճռական է եղել` «խոստանալով».

- Եթե չկարողանամ քեզ հետ ամուսնանալ, ապա հոգևորական կդառնամ:

Եվ դարձել է. այն էլ` հոգևոր առաջնորդ:

Այդ սիրո մասին նույնիսկ Բերգոլյոյի հարազատները չեն իմացել, և օրերս արված այս հայտարարությունը զարմացրել է Պապի կրտսեր քրոջը` Մարիա Ելենա Բերգոլյոյին: Նա չի իմացել, որ եղբայրը սիրային նամակագրություն է ունեցել սրտի տիրուհու հետ: Ամալյայի հայրն իմացել է և ծեծել աղջկան: Պատանին իր մի նամակում կարմիր տանիքով տուն է նկարել ու գրել է, որ այդպիսի տուն է գնելու` երբ ամուսնանա:

Դրանից հետո աղջկա ծնողներն արգելել են նամակ գրել կամ հանդիպել:

Ուրեմն` պատանի Խորխե Մարիոյի անցնելիք ճամփան ի վերուստ էր գծված: Դեռահաս տարիքում հասուն սերը ևս պատահականություն չէր: