ՄԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՅԱ` ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ


 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ: Ինչպես տեղեկանում ենք երեսնամյա բարձրաստիճան պաշտոնյայի կենսագրությունից, նա ծնվել է Երևանում, 1982 թվականին: Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): 2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր): 2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտե տում: 2006 թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թ.` դոցենտի գիտական կոչում: 2007-2012 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` նախ, որպես դատավորի խորհրդական, ապա` որպես Դատարանի նախագահի խորհրդական: Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Երիտասարդի համար հրաշալի կենսագրություն է, սակայն այստեղ բացակայում է մի կարևոր տեղեկություն` բանակում ծառայած լինելու փաստը: Չի´ ծառայել: Իսկ սա նշանակում է, որ հերթական անգամ խախտվում է ՀՀ օրենքը` բարձրաստիճան պաշտոնյաների համար բանակում ծառայության պարտադիր լինելու մասին…