ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ԲԱՆԳԼԱԴԵՇՑԻ ՀԱՄՈՅԻՆ»


 

Հունվարի 18-ին,  ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել «Նեպտուն» ՍՊԸ տնօրեն, 48-ամյա Աշոտ Ավետիսյանին` «Բանգլադեշցի Համո» մականվամբ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 31-ամյա Գարիկ Ն.-ի վարած «ՎԱԶ»-մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում բախվել է առջևում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդ Աշոտ Ավետիսյանն իջնելով մեքենայից սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել  վնասվածքներ:

Աշոտ Ավետիսյանը ձերբակալված է:

 Ըստ հավաստի տեղեկությունների` Աշոտ Ավետիսյան-«Բանգլադեշցի Համոն», հանրության կիզակետում է հայտնվել այն բանից հետո, երբ 2004 թ. ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր է նետել Արտաշես Գեղամյանի վրա, ապա ջարդել այդ ամենը նկարահանող լրագրողների ֆոտո և տեսախցիկներն ու բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Այդ ժամանակ, իսկ հետո նաև «Տեցի կրուգում» տեղի ունեցած ոչ անհայտ «ռազբորկայինե ակտիվ մասնակցության համար Աշոտ Ավետիսյանն արժանացել էր զուտ խորհրդանշական պատժի, իսկ 2010 թվականին նա Երևանի Տիգրան Մեծի պողոտայում մահացու վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, դեպքի վայրից դիմել փախուստի, իսկ հետագայում դրա համար արժանացել միայն տուգանքի...

Արժանի հատուցում` թեկուզ ուշացումով...