ԱՌԱՆՑ ԱՍՏՂ-ԱՍՏՂԻԿՆԵՐԻ


 

Խորհրդարանի առաջիկա ընտրությունների քարոզարշավը մեծամասամբ զերծ է մնալու երգ ու պարից, զուռնա-դհոլից: Քաղուժերը հավանաբար կհրաժարվեն հատկապես շոու բիզնեսի ներկայացուցիչների ծառայություններից: Տարբեր կուսակցությունների նախընտրական շտաբներում արդեն իսկ որոշվել է զերծ մնալ քարոզչության երաժշտական մասից` այն հիմնավորմամբ, թե աստղ-աստղիկներին քարոզարշավին կցելով` իրենք բավական մեծ ու չարդարացված միջոցներ են վատնում: Քաղուժերում խոստովանել են, որ մարզային այցելություններին երգիչների մասնակցությունը երբևէ չի նպաստել իրենց քվեների ավելացմանը: Ավելին, վերջիններս այնքան հաճախ են տարբեր սկանդալային պատմությունների մեջ հայտնվել, որ նրանցից շատերի ընդգրկվելը քարոզարշավում կարող է արդեն նաև տվյալ կուսակցության հեղինակության վրա ազդել:

Որոշվել է աստղերի կողմից առաջիկայում համագործակցության առաջարկներ ստանալու դեպքում հնարավորինս նրբանկատորեն մերժել: