Քրեական իրավիճակը հանրապետությունում


 

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2012 թ. հունվարի 1-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2, սպանության փորձի 3, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք. բոլորն էլ բացահայտվել են:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 2 դեպք, բացահայտվել է 1-ը, կողոպուտի 7 դեպքից բացահայտվել է 5-ը, մարմնական վնասվածք հասցնելու 137 դեպքից` 127-ը, խուլիգանության 18 դեպքից` 17-ը, իսկ խարդախության 29, շորթման 1 և ապօրինի ձեռնարկատիրության 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Անցած 18 օրում հանրապետությունում արձանագրված գողության 123 դեպքերից, բացահայտվել է 71-ը:

Նույն ժամանակահատվածում ՀՀ տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 90 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 140-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: