Արդարության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի ապահովումը ոստիկանության ոչ միայն պարտականությունը, այլև պատվի գործն է


 

Օրեր առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության 2011 թ. կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցությունը վարում էր Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Մասնակիցներին բաց և առարկայական քննարկման կոչ անելով` Ոստիկանության պետն ընդգծեց մայրաքաղաքում կայուն ու վերահսկելի օպերատիվ իրավիճակ ապահովելու անհրաժեշտությունը: Նա վերստին կարևորեց համակարգի ինքնամաքրման անհրաժեշտությունը` որպես հաջողության գրավական հասարակական կարգի պահպանման և հանցավորության դեմ պայքարի գործում:

Զեկույցին հաջորդած քննարկման ընթացքում անդրադառնալով ձեռքբերումներին ու բացթողումներին, գեներալն ընդգծեց, որ ամենագլխավորը հասարակության վստահութ յունն է կառույցի հանդեպ:

Ոստիկանության Երևան քաղաքի 2011 թ. օպերատիվ-ծառայողական աշխատանքներին անդրադարձավ վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

Ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու համար ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ ենթարկվեցին կարգապահական տույժերի: