Հայաստանյան թալանչիներին


 

Արթուր Ռեմբոյի խոսքերով

Դուք` թալանչիներ, լսե´ք` վարգում են  գիշերվա մեջ շոգ

Ծերն ու պչրուհին, խռմփացնողը,  լաքեյը հիմար:

Խժռե´ք. իսկ թե գա խելքը կորցրած  լույսը աչք ծակող,

Եվ դառնա ձեր դեմ շիթվող պերճանքի  խուզարկուն զգոն,

Չե՞ք թքելու դուք ձեր բաժակներում,

Անշարժ ու անխոս,

Աչքներդ սուզած հեռու եզերքի  անծայր ճերմակում: