ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՑ ԷԼ ԽԼՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ


 

Թբիլիսիում վաճառում են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որտեղ ժամանակին գտնվել է նաև նշանավոր «Վերնատունը»: Այս մասին, իհարկե, արդեն երկար ժամանակ խոսվում էր, երկար ժամանակ Թբիլիսիից հայ մտավորականներն անհանգստության շեփորներ էին հնչեցնում: Թվում էր, թե այս ընթացքում հայ աստղերին բնակարաններ բաշխող հայ գործարարներից գոնե մեկը կգներ այդ նշանավոր տունն ու կհանձներ հայ համայնքին` պահպանելու Թումանյանի հիշատակը… Օրերս Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը տեղեկացրեց, որ մի խումբ է մեկնում Վրաստան` իրավիճակին ծանոթանալու համար: Հետաքրքիր է` եթե գրողներն են ստանձնել մեծ բանաստեղծի տան փրկության գործը, ուրեմն ի՞նչ է անում Վրաստանում մեր դեսպանատունը