ԿՐՔԵՐ ՇՈՒԿԱՅԻ ՇՈՒՐՋ


 

Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող կենտրոնական շուկան, որը շատերը փակ շուկա են կոչում, այս օրերին մեծ կրքեր է բորբոքել, ոտքի հանել մշակույթի հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպությունների, ովքեր էլ նամակ են հղել երկրի վարչապետին ու Երևանի քաղաքապետին... Ասում են, որ շուկան հիմա արդեն պատկանում է «Լֆիկ Սամոյին», ով էլ որոշել է այստեղ մի նոր հաստատություն հիմնել` հյուրանոց, սաունա, ռեստորան ու էլի նման բաներ... Թե ի՞նչ պատասխան կտրվի շահագրգիռ կազմակերպությունների նամակին` չգիտենք, բայց հազիվ թե հնարավոր լինի հիմա ինչ-որ բան փոխել, որովհետև, ինչպես ժողովուրդն է ասում` գնացքն արդեն գնացել է, ու գործարարին պատկանող տրակտորներն էլ արդեն օր ու գիշեր աշխատում են այստեղ...