Վերաբերմունք, որը գնահատականի է վերափոխվում


Արժե համաձայնել այն գնահատականի հետ, թե նախորդ քաղաքական տարին այդպես էլ չհասցրեց ավարտվել… Եվ իրոք, չնայած երկշաբաթյա հանգստյան օրերին` այս անգամ տեղի ունեցավ այն, ինչը քաղաքական առումով արդեն իսկ բացառիկություն է հաղորդում նոր¬նոր սկսված 2010 թվականին£ Այնպես ստացվեց, որ ընթացքի մեջ գտնվող կամ կիսատ մնացած ներքաղաքական գործընթացները սահուն կերպով տեղափոխվեցին հունվար, և արդեն մի քանի շաբաթ է, ինչ նման զարգացումները ոչ թե ինչ¬որ ելման կետից են սկիզբ առնում, այլ պարզապես իրենց կանխատեսելի հունով շարունակվում են£ Առնվազն երկու հետաքրքիր հիմնավորմամբ 10¬րդ ընտրատարածքում տեղի ունեցած քվեարկության մասին դեռ երկար է խոսվելու. նախ առջևում դեռ մի տևական շրջան նույնիսկ նման մասշտաբի քվեարկություն մեզ չի սպասվում, ուստի նշված ընտրատարածքը շարունակելու է մնալ որպես նման գործընթացները բնութագրող ամենավերջին և հետևաբար թարմ օրինակ£ Բացի այդ, նախորդ կիրակի այստեղ տեղի ունեցավ այն, ինչին սովորաբար ականատես ենք լինում հայաստանյան բոլոր ընտրական գործընթաց ներում… Վերջնարդյունքում Կոնգրեսն ու Նիկոլ Փաշինյանն իհարկե ոչինչ էլ չկորցրին, քանի որ նախ և առաջ ինչ¬որ բան շահելու հնարավորությունը, թերևս բավարար չէր£ Հանգամանք, որը ՀԱԿ¬ում էլ էին լավ պատկերացնում, և դա էր պատճառը, որ միայն քվեարկությունից հետո էին նրանք փորձելու անկեղծորեն խոստովանել, թե այդ մասին իրենք էլ ի սկզբանե գիտեին… Իսկ թե որն էր գեղամյանական խորհրդանիշի կամ նրան բառի բուն իմաստով ամեն գնով աջակցած թաղային թափթփուկների դեմ հերթական բարոյական հաղթանակն արձանագրելու իրական շարժառիթը, դատական գործընթացներ նախաձեռնած կոնգրեսականների խանդավառությունից արդեն կարելի է կռահել£ Ասել է թե` ՀԱԿ¬ին ոչ թե Խաչատուր Սուքիասյանի մանդատը պահպանելու հարցն էր հուզում, այլ` քվեարկությանը հաջորդելիք և միանգամայն կանխատեսելի գործընթացներին տրվելու հեռանկարը£ Միևնույն է, ցածր համարվելուն շատ մոտ այնպիսի նշաձող էր ընտրված, որի անհասանելիությունը ոչ այնքան մարզական վատ պատրաստվածությամբ, որքան մինչև անգամ համապատասխան տրամադրվածության և ցանկության բացակայությամբ կարելի էր պայմանավորել. ինչն ակնհայտ դարձավ մի փոքր ավելի ուշ£ Իսկ Կոնգրեսի պարագայում նույնիսկ հոգեբանորեն դժվար չէ նման մոտեցումն «առաջ մղելը»£ Կարճ ժամանակահատվածում ՀԱԿ¬ն այնպիսի կարևորագույն համապետական քվեարկություններում է տանուլ տվել, որ թափուր մնացած մի ինչ¬որ պատգամավորական ընտրատարածքում, թեկուզև առանց լուրջ ջանքերի նվաճվելիք մանդատն այս պարագայում արդեն բացարձակապես ոչինչ չէր փոխելու£ Ավելին, հատկապես քվեարկության գործընթացի ավարտից հետո առավել վիճելի է, թե արժե՞ր արդյոք, որ Կոնգրեսի առաջնորդներից համարվող Նիկոլ Փաշինյանը պարտություն կրեր գեղամյանական խորհրդանիշից… Միգուցե առավել դիտարժան կլիներ ակամայից լուսանցքում հայտնված մարքսիստի ու մարդկությանն անհայտ, բայց թաղային խաժամուժի հովանավորությունը վայելող թեկնածուի ոչ պակաս ուշագրավ ընտրական մենամարտը£ Բայց, ինչպես ասում են` եղածը եղած է, ու մանավանդ քվերակության արդյունքների հրապարակումից հետո ավելի շատ անհանգստացնում ու մտորումների տեղիք է տալիս այս ամենի հանդեպ հասարակության վերաբերմունքը£ Այն ընտրազանգվածի, որի քվեն հերթական անգամ ակնկալում էին մի քանի առաջադրված թեկնածուներ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինտելեկտուալ, քաղաքականացված և ավանդաբար ճիշտ կողմնորոշվող Կենտրոն համայնքի բնակիչներից ամենալավատեսական հաշվարկներով միայն 24 տոկոսն է ընտրություններին մասնակցել£ Հետևաբար նոր ու նախորդներից շռնդալից ապտակը (ընդ որում նույնիսկ այս ընտրություններին չմասնակցող քաղուժերը) իրականում հենց այս տոկոսներից պետք է ստանային, քանի որ նշված 24 տոկոսն է այս պարագայում ամենաանցանկալին, բայցև ամենակարևորը… Եվ ամեն մի չորրորդ ընտրողի «մոտավոր» մասնակցությունը ոչ միայն հանրային վերաբերմունքի ուղղակի արտահայտությունն է, այլև տեղամաս հասած կամ չհասած, քվեատուփ մտած կամ չմտած ընդհանրական գնահատական£ Ընդ որում, ժամանակի ընթացքում ամփոփված ու ամբողջացված գնահատական£ Եվ նույն ՀԱԿ¬ը որքան էլ արդարացիորեն դժգոհի քվեարկության ընթացքից, միևնույն է, չպետք է շրջանցի ու ոչ էլ չտեսնելու տա այն թարմ իրողությունը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մայրաքաղաքային ընտրություններում հենց այս նույն ընտրատարածքից ինքը կրկնակի քանակությամբ քվեների է արժանացել£ Եվ եթե հունվարտասի ընտրություններում պայմանականորեն հաջողության հասած թեկնածուն վաղն Ազգային ժողովում ոչ ավել, քան իր նմանների շարքն է համալրելու, ապա քվեների, հեղինակության, թվում էր, թե նաև ձևավորվող վստահության շարունակական կորուստը Կոնգրեսին դատական գործընթացներից ավելի շատ պետք է մտահոգեր£ Եվ ինչպես բոլոր ընտրություններից հետո, այնպես էլ այս շրջանում մոդայիկ քննարկումները, թե ով ինչ շահեց, ում ջրաղացին ինչքան ջուր լցվեց, լրիվ անիմաստ են£ Կարևորն այն մտքի հետ հաշտվելն է, որ այս շրջանում ու առաջիկայում որևէ ջրաղաց աշխատեցնելու կարիքը չկա£ Մեզ դեռ մի քանի տարի ընտրական գործընթացներ չեն սպասվում, և միջանկյալ ժամանակը հաջորդ ու հերթական անգամ այս ամենին ոչ այնքան ավելի լավ, որքան ուրիշ մոտեցումերով նախապատրաստվելու հնարավորությանը պետք է ծառայեցնել£ Իսկ ամեն մի նման առիթով վերևում հիշատակված ջրաղացի նման մոդայիկ դարձող երրորդ ուժի ի հայտ գալուն միտված պնդումներն էլ, իրենց հերթին, ավելորդ լինելուց բացի անհիմն են£ Եղածների ակտիվությանը կամ նույնիսկ նորերի ի հայտ գալուն որևէ մեկը չի խանգարում, ու ամբողջ հարցն այն է, որ երրորդ ուժի հավակնորդներն էլ պետք է որ գիտակցեն, որ միևնույն է, իրենց էլ չի հաջողվելու եղանակ փոխել£ Ու ինչի մասին է խոսքը, երբ երրորդներին արդեն մի քանի տարի չի հաջողվում սեփական, նույնիսկ մեղմ, բայց փոքր¬ինչ նկատելի եղանակ ստեղծել ու գեթ երրորդական դառնալ£