ՀԱ՞ որ...


ՀԱՋՈՐԴ տարի մեր հանրապետությանը նոր մարդահամար է «սպառնում»£ Դժվար է ասել` ավելի նախընտրելի է տեղյակ լինել, թե, իսկապես, քան՞ մարդ է ապրում Հայաստանում, թե՞ ամեն ինչին շարունակելով լավատեսորեն նայել` կարծել, թե նախորդող տասնամյակում մեր հանրապետության բնակչության թիվն այնքան շատ չի նվազել£ Անկախ ամեն ինչից` մարդահամարի կազմակերպիչները փաստելու են այն, ինչը նախորդող տասնամյակում ուղեկցել է մեզ և «արտագաղթ» անունն ունի£ Ուշագրավ է, որ մի քանի դոնոր կազմակերպություններ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել սույն լայնամասշտաբ միջոցառման ծախսերը հոգալ և արդյունքում` պետական բյուջեից նախանշվող ոչ այնքան համեստ ծախսերի միայն 20 տոկոսն է փոխհատուցվելու£ Իսկ մինչ այդ մի կարևոր իրողություն ակնհայտ է. մարդահամարը որոշ չափով կարող է նպաստել արտագաղթի կանխմանը, քանի որ այս գործում ներգրավվելիք մեր հարյուրավոր հայրենակիցներ վարձատրվելու են£ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, թեև մի քայլ առաջ անցնելով, արդեն հայտարարել են, թե իրենց երկիրը 9 միլիոն բնակչություն ունի, բայցևայնպես մեծ է հավանականությունը, որ այստեղ գերիշխող սոցիալ¬տնտեսական միտումները նույնպես բնակչության թվի անկում արձանագրած լինեն£ Մասնավորապես, նույնիսկ պաշտոնական Բաքվի տվյալներով` վերջին շրջանում Նախիջևանի բնակչության թիվը մեկ-երրորդով կրճատվել է, և այստեղ բնակվող ազերիներից 120 հազարն արտագաղթել է Ռուսաստան, Թուրքիա կամ Բաքու£ Նշվում է, որ նման գործընթացին առավելապես նպաստել են սոցիալ¬տնտեսական և քաղաքական անտանելի պայմանները, և հակառակ խոստումներին` Ադրբեջանի իշխանութ յունների տասնյակ հազարավոր աշխատատեղեր բացելու մասին հավաստիացումներն իրականությանը չեն համապատասխանում£ Արդյունքում ստացվել է այնպես, որ Նախիջևանում առավելապես բյուջետային հիմնարկների աշխատակիցները և նույն բյուջեի հույսին մնացած թոշակառուներն են շարունակում բնակվել£ ԻՍԿ ընդհանրապես աշխարհում ոչ միայն բնակչությունն է ակտիվ տեղաշարժերի ենթարկվում, այլ նաև այս կամ այն կրոնի հետևորդների թիվն է աճում կամ նվազում£ Վերջին հրապարակումների համաձայն` աշխարհում ամենամեծաթիվ հետևորդներ ունեցող կրոնը քրիստոնեությունն է£ Թեև քրիստոնյաները երկիր մոլորակում պարզ մեծամասնություն դեռևս չեն, բայց ընդհանուր բնակչության 33 տոկոսն են կազմում£ Մոլորակի մեկ հինգերորդն էլ իսլամ է դավանում£ 13,4 տոկոս են կազմում հինդուիզմի հետևորդները, 5,9 տոկոս` բուդդայականները և այլն£ Նշվում է, որ հուդդայականների թիվն ավելի մեծ է, քան Ավստրիայի, Հունաստանի կամ Պորտուգալիայի նման խիտ բնակեցված երկրների բնակչությունն է ներկայում հաշվվում£ Ուշագրավ է նաև, որ մոլորակի բնակչության 12,7 տոկոսն աթեիստներ են£