lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Քվեներ «շեղվածների» կողմից Վիճակագիրների տվյալներով թիվ 1 մարքսիստ Դավիթ Հակոբյանին ընտրողների քանակը գրեթե համապատասխանում է իր իսկ կողմից բուժվող հոգեկան շեղումներ ունեցող հիվանդների քանակին£ Ինչպես ասում են` «տՐՌփԴՎ ՑցՑ» մարքսիստական գաղափարախոսություն£ Անուղղելի հոռետեսը` անուղղելի լավատես կամ հերթական մետամորֆոզը 180 աստիճան շրջադարձերի հմուտ վարպետ Գեղամյանը հունվարի 10¬ին հրճվանքով բացականչել է` «Կեցցեն հայաստանյան ընտրությունները, աշխարհի ամենաարդար ընտրությունները»£ Թուրքական սարսափ. և° խոզ, և° գրիպ Ըստ որոշ աղբյուրների, երբ թուրք դեսպանները լսել են Էրդողանի պահանջները, որ այսուհետ պայքարելու են ոչ միայն հայկական, այլև հրեական լոբբինգի դեմ, սարսափից խոզագրիպ են ընկել£ «Մանրուք է, բայց հաճույք է» Երբ հնչակների համագումարին իր ողջ էլիտայով մասնակցեց ՀԱԿ¬ը, հասկանալի դարձավ, որ արմատականներն առաջնորդվում են «մկան մեզն էլ ջրաղացին օգուտ է» ժողովրդական ասացվածքի ոգով£ Այդ «ճաշը» ուտողը չենք Հայ¬թուրքական հարաբերությունները և ԼՂՀ հիմնախնդիրը նկատի ունենալով, Գյուլը հայտարարել է. «Խոհանոցում ինչ¬որ բան եփվում է»£ Բայց ՀՀ իշխանությունները հաստա°տ այդ «ճաշը» համտես չեն անի£ Անհնար է, որ հայերին մատուցվող «ճաշի» մեջ թուրքերը խառնած չլինեն քեմալական թույնի մեծ չափաբաժին£ Նազարություն չանել 2010¬ը Վագրի տարի է, ուստի մտավախություն կա, որ ՀՀ քաղաքական գործիչներից ոմանք Նազարի նման կամա թե ակամա վագր են հեծնելու£ Վագր «ցատկեցնողի» տեղեկատվությունը Ըստ Վարդան Օսկանյանի` իր հրաժարականից հետո դադարեցվել է «Վագրը պատրաստվում է թռիչքի» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումը£ Վագրի տարում էլ աղվեսություն է պետք Արշակ Սադոյանի կարծիքով հայ քաղաքական գործիչներն աղվեսներ ու արջեր են£ Թերևս, Սադոյանը Մաքիավելլի չի կարդացել, այլապես կհասկանար քաղաքականութ յան մեջ աղվեսության օգտակարությունը£ Վկա` թուրքական դիվանագիտությունը£ Անկեղծ գործընկերությո՞ւն, թե՞ խաղ` «փչացած հեռախոս» Արդյո՞ք այն` ինչ Պուտինը Մոսկվայում շշնջում է Էրդողանի ականջին, Լավրովը ճշգրտորեն փոխանցում է ՀՀ իշխանություններին£ Շատերը կասկածում են, թե ռուսներին սրտամոտ են «փչացած հեռախոս» խաղի կանոնները£ «Անկապ» հարց. կապված ենթատեքստով Պատահականությո՞ւն էր արդյոք, որ թուրքերի և հրեաների միջև սև կատու անցավ հենց սևամորթ Օբամայի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո£ Թե՞ գործեց «իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է» սկզբունքը£ Խեղաթյուրված թվաբանություն Իր թեկնածությունը դնելով թիվ 10 ընտրատարածքում, Նիկոլ Փաշինյանը դավաճանեց սեփական «թվաբանական» սկզբունքներին£ Նա ԱԺ¬ն համարում է ոչ լեգիտիմ, կեղծ կառույց, այսինքն` զրո£ Եթե վերջինս ընտրվեր, ապա կստացվեր ոչ թե 1+1+1, այլ 1+0£ Լ. Տեր¬Պետրոսյանի տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, կպարզվի, որ թվաբանութ յունն էլ կեղծ կատեգորիա է£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ