Լուծումների տարի Ամերիկայի հիմնախնդիրները շուտով բարձրակետին կհասնեն


Տարեսկիզբը նաև կանխատեսումների ժամանակ է. և դասական հին ժամանակների ու պատմության մասնագետ Վիկտոր Դևիս Հենսոնը պատմության վճռորոշ փուլերին անդրադառնալով, փորձել է հիմնավորել, որ 2010¬ը լուծումների տարի է լինելու£ Ինչպես նա նշել է The Washington Times¬ում տպագրված իր հրապարակման մեջ` «...իրադար ձությունները կարող են սրընթաց կերպով տապալվել և ոչնչացնել գոյություն ունեցող աշխարհակարգը, որի գլխավոր ղեկավարը ԱՄՆ է»£ Լինում է այնպես, որ հիմնախնդիրները կուտակվում¬կուտակվում են, իսկ հետո պայթում են միանգամից, և այդժամ այն տարին, երբ դա տեղի է ունեցել, հիշվում է երկար£ Այդ առեղծվածը նկատելի է խորն անցյալում. նույնիսկ մեր թվարկությունից առաջ 5¬րդ դարում, և մեր ժամանակներում էլ նույնը դրսևորվում է£ Մ.թ.ա. 480 թ. կուտակված` Էգեյան տարածաշրջանի 10¬նամյա լարվածությունը ժայթքեց Հունաստանի դեմ Պարսկաստանի հարձակման տեսքով£ Թվում էր` ոչինչ չի կասեցնի Քսերքսես արքայի սրընթաց հարձակումը, բայց այն ճեղքվեց Ֆերմոպիլի լեռնանցքով, որից հետո Թեմիստոկլեսի առաջնորդությամբ ծովային մարտեր ծավալվեցին ու փրկեցին Արևմուտքը£ Մեր թվարկության 69 թ. Հռոմեական կայսրությունը երերում էր մինչև հիմքերը£ Հռոմը ցնցում էին տասնամյա կոռուպցիան, պատվիրված սպանությունները, հեղաշրջումներն ու ռազմական պոռթկումները£ 69¬ի վերջերին Վեսպանսիանը` նույն տարում 4¬րդ կայսրը, վերջ դրեց Յուլիև-Կլավդիև դինաստիայի` ավելի քան մեկ դար տևած իշխանությանը, և հռոմեական կառավարությունը նորից դարձավ մեղսագիտակ£ Տեղափոխվենք ժամանակակից դարաշրջան£ 1939 թ. ֆաշիզմի վերելքը սկզբում արտահայտվեց պատերազմով ու նվաճողական արշավներով£ Այդ տարի ազգայնական ները, Ֆրանկոյի գլխավորությամբ Իսպանիայում շահեցին քաղաքացիական պատերազմը£ Խորհրդային Միությունը սահմանային բախումներում հաղթեց Ճապոնիային և նույն տարում Ադոլֆ Հիտլերի` Գերմանիայի հետ կնքեց Մոլոտով-Ռիբենտրոպի պայմանագիրը` չհարձակվելու վերաբերյալ£ Մի քանի շաբաթից նացիստները հարձակվեցին Լեհաստանի վրա, և սկսվեց համաշխարհային 2¬րդ պատերազմը£ 1939¬ի իրադարձություններն ինքնին պատճառ չէին այդ գլոբալ բախման£ Իրական պատճառներն էին, օրինակ, Հիտլերի հետ շարունակական սիրախաղերը, Արևմուտքի ժողովրդավարական երկրների գրեթե ամբողջովին զինաթափումը և որոշակի հակումը դեպի ազգայնամոլություն: Այդպիսի վարքագիծը կարծես ամբողջ աշխարհին ասում էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄն¬ը չեն ցանկանում և չեն կարող դիմակայել տոտալիտարիզմի կանչին£ Այն ժամանակ` 1939 թ., բռնակալները դադարել էին հերյուրախո սությունն ու սկսել էին գործել£ 1979 թվականը նույնպես վճռորոշ էր£ Նախագահ Ջիմի Քարտերը, ով մի քանի տարի բոլորին քարոզներ էր կարդում Ամերիկայի վատ սովորությունների մասին, աշխարհով մեկ բազմաթիվ բացասական հերոսների հավաստիացրեց, որ եկել է իր ծրագրերը կատարելու ժամանակը` չվախենալով հետևանքներից... Իսկ երբ ի հայտ եկան ագրեսիայի իրական դրսևորումներ, դրանք կասեցնելը շատ դժվար դարձավ£ «Վստահության ճգնաժամի» մասին Քարտերի սրտաճմլիկ ճառը, որով նա դժգոհում էր բոլոր ամերիկացիների ընդհանուր հիվանդությունից, միայն վատթարացրեց իրավիճակը£ Օ¯, ինչպիսի տարի էր 1979¬ը£ Դանիել Օրթեգայի սանդինիստները բռնագրավեցին Նիկարագուան£ Իրանական հեղափոխությունը խուճապ առաջացրեց նավթային շուկայում£ Դրան հաջորդեց համաշխարհային վառելիքային ճգնաժամը£ Իսլամական ահաբեկիչները Թեհրանում ԱՄՆ¬ի դեսպանատանը գերի վերցրին ամերիկացիներին£ Մոտ մեկուկես ամիս հետո Խորհրդային Միության Կարմիր բանակը ներխուժեց Աֆղանստան£ Դրանից ոչ շատ առաջ` հենց նույն տարում, Չինաստանը հարձակվեց Վիետնամի վրա£ Հնարավոր է, որ 2010 թվականը նույնպես կդառնա նման ճակատագրական տարի£ 2009¬ին ԱՄՆ¬ն առնվազն 4 «ամենավերջին» ժամկետներ առաջադրեց Իրանին` միջուկային ծրագիրը դադարեցնելու համար£ Դրանք բոլորն էլ անտեսվեցին£ Աստվածապետական վարչակարգը հաստատ համոզվա՞ծ է, որ այս տարի ինքը միջուկային զենք ձեռք կբերի և պատրաստ կլինի Մերձավոր Արևելքում վերափոխել ռազմավարական ողջ դասավորությունը£ 2009¬ի ընթացքում Օբամայի վարչակարգը մեծամասամբ պարծենում էր, որ փակելու է Գուանտանամոյում ահաբեկիչների բանտը` չնայած այդպես էլ չկողմնորոշվելով, թե ինչ անի բոլոր բանտարկյալների հետ, որոնցից շատերը ծագումով ահաբեկիչների ապաստան Եմենից են£ Մենք հրաժարվեցինք «պատերազմ ահաբեկչության դեմ» հին գաղափարից£ Թուլացած Իրաքում պատերազմի սխալականությունը խոստովանեցին£ Իբր Ամերիկայի կատարած մեղքերի համար ներողություն խնդրեցին մուսուլմանական աշխարհից, իսկ վրադիր` չափազանցրին իսլամի նվաճումները£ Մի քանի ամսյա երկընտրանքներից հետո մենք, երկերեսանի Յանուսի նման, միաժամանակ խոստացանք Աֆղանստանում մեծացնել քանակակազմը և սկսել դրանց դուրսբերումն այնտեղից£ Մենք սկսեցինք բարեկամանալ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ, բայց հրաժարվեցինք Արևելյան Եվրոպայի մեր դաշնակիցներից£ Այդ ամենը չարժանացավ իսլամիստների անհրաժեշտ ուշադրությանը£ Ընդհանուր առմամբ և ամբողջապես` «Ալ¬Քադիա»¬ն մեր գործողություններն ընկալում է որպես մեր թուլության նշան£ 2001 թ. սեպտեմբերի 11¬ից հետո ահաբեկչությանն առնչվող բոլոր միջադեպերի 1/3 մասը տեղի է ունեցել 2009¬ին£ Ֆորտ¬Հուդում (Տեխասի նահանգ) մայոր Նիդալ Մալիկ Հասանի կողմից կատարված սպանությունների շարանը, և Սուրբ Ծնունդի օրը Դետրոյթի երկնքում ինքնաթիռը պայթեցնելու անհաջող փորձը¬ այդ բոլորն ընդամենը նախանշաններն են այն ամենի, ինչը պետք է սպասել այս տարի£ Միաժամանակ` նիրհած չեն նաև փողերի մեջ լող տվող չինացիները£ Այս տարի նրանք կշարունակեն իրենց վիթխարի բյուջետային շահույթները ծախսել` հզորացնելու զինված ուժերը£ Իսկ մենք ստիպված ենք թուլացնել մեր բանակը, քանի որ մոտակա տարիներին մեր պարտքերը միայն աճելու են. ընդ որում` կատաղի արագությամբ£ Ամերիկան մասնակցում է երկու պատերազմի և բառացիորեն խեղդվել է տրիլիոնավոր դոլարների պարտքի մեջ, իսկ մեր ասիացի դաշնակիցներն արդեն սկսել են գնահատող հայացքով նայել մե°րթ նախագահ Օբամային, մե°րթ Պեկինի կոմունիստական կառավարությանը£ Սպասելի է, որ մեր դաշնակիցներ Ճապոնիան, Ֆիլիպինները, Հարավային Կորեան, Թայվանը կսկսեն մերձենալ իրենց հարևան ու հզորացող Չինաստանի հետ և որոշակի տարածություն պահպանել թուլացող ԱՄՆ¬ի հետ£ 2010 թվականին` վճռորոշ այս տարում, իրադարձությունները կարող են սրընթաց կերպով տապալվել և ոչնչացնել գոյություն ունեցող աշխարհակարգը, որի գլխավոր ղեկավարն ԱՄՆ¬ն է£ Դա տեղի կունենա, եթե Օբաման չկարողանա ոգևորել արևմտյան մեր դաշնակիցներին, որպեսզի նրանք կարողանան արժանապատվորեն ընդունել սպառնալիքը£

Գոհար ԲՈՏՈՅԱՆ