2010¬ը` Արևմուտքի փլուզո՞ւմ


Անվանի աստղագետ Պավել ԳԼՈԲԱՆ կանխատեսում է, թե 2 տարուց Արևմուտքին կպատուհասի իսկական ճգնաժամը, ինչի արդյունքում կփոխվի աշխարհակառուցվածքը Աստղագուշակն, իհարկե, կանխատեսում է, որ Ռուսաստանը հաջողությամբ կհաղթահարի ֆինանսա-տնտեսական ներկա ճգնաժամը, բայց` ոչ շատ շուտ և «տեղական» որոշ ցնցումներով (տեղեկացրել է NEWSru.com¬ը)£ Ըստ Գլոբայի` Ռուսաստանն ավելի քիչ կտուժի, քան Ամերիկան կամ Եվրամիությունը. վերջինիս նույնիսկ փլուզում է սպասվում£ - Ռուսաստանն, այնուամենայնիվ, կանգուն կմնա£ Մեզ մոտ իրավիճակն այնքան էլ աղետալի չէ. կգտնվեն ուժեր, կգտնվեն հնարավորություններ,¬ ասել է աստղագետը` համոզմունք հայտնելով, որ 2010¬ին, երբ Ռուսաստանն սկսի թոթափել ճգնաժամը, աշխարհում կորոտա համընդհանուր ֆինանսական ճգնաժամ, որից նույնպես ՌԴ¬ն ավելի քիչ կտուժի, քան ԱՄՆ¬ն ու ԵՄ¬ն£ Ըստ Գլոբայի` գալիք տարվա ճգնաժամը համակարգային է լինելու, որի արդյունքում էլ հենց կառուցվածքային փոփոխության է ենթարկվելու աշխարհը. - Ճգնաժամը կտևի 10 տարի և կավարտվի 2020 թվականին£ Սակայն դրա արդյունքում միացյալ Եվրամիությունը, ինչպես նաև ՆԱՏՕ¬ն, արդեն չեն լինի£ Կկազմավորվեն մի քանի Եվրամիություններ. օրինակ` հարավեվրոպական, հյուսիսեվրոպական£ Գերմանիան կլինի Ֆրանսիայի հետ դաշինքում, Ուկրաինան Ռուսաստանի հետ կընդգրկվեն Արևելյան Եվրոպայի դաշինքում,¬ պարզաբանել է աստղագետը£