Հպարտություն և տագնապ ներշնչող հոբելյաններ


ԵՊԿ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տարեվերջյան առաջնախաղը` երաժշտական թատրոնի երիտասարդ ռեժիսոր Վարդան Վիրաբյանի կողմից բեմ բարձրացված Ռոսինիի «Ամուսնական մուրհակ» օպերայի նոր թատերաընթերցումը, միաժամանակ հպարտություն և տագնապ ներշնչեց հիմնադրման 30-ամյա հոբելյանի նշանավորմանը նախապատրաստվող ստուդիայի զարմանահրաշ ստեղծագործական կենսունակության և պատշաճ հոբելյանակատարության չարժանացած 77-ամյա թատրոնի հոգեվարքի հանդեպ£ Ակամա մտաբերեցի 2009¬ի մշակութային համապատկերը ամփոփող նախարարի քանիցս բարձրաձայնված հայտարարությունը. «Մենք այնքան մարդկային ռեսուրսներ չունենք, որ հեշտությամբ հրաժարվենք անհատներից£ Պետության խնդիրը ստեղծագործելու բարենպաստ պայմաններ ապահովելն է, որակի համար պատասխանատու են իրականացնողները»£ Բարձր գնահատելով բեղուն գործունեությամբ ինքնուրույն մշակութային օջախի իրավունք նվաճած օպերային ստուդիայի դերը հայ արդի օպերային արվեստի վերազարթոնքի գործընթացում` 2010¬ի առաջին մշակութային անդրադարձս անում եմ «Ամուսնական մուրհակ»¬ի պրիզմայով£