«ԵՎ ՆԱ «ՏՈՍԿԱ» ԷԼ ԿԲԵՄԱԴՐԻ…»


Բովանդակային առումով` ուրախ վերջաբանով մելոդրամատիկ մի թեթևաշունչ, երաժշտական պատմություն է Ռոսինիի «Ամուսնական մուրհակը», երգախոսությամբ (ռեչիտատիվներով) հագեցած£ Դերակատարման «արհեստին» անվարժ երիտասարդ երգիչ¬երգչուհիների համար պետք է, որ դյուրությամբ հաղթահարվեին պարզունակ փոխհարաբերությունների բեմական սահուն զարգացմանը միտված ռեժիսորական խնդիրները` Վարդան Վիրաբյանի բեմադրավարկածի ուրույն գրավչությանը ի նպաստ£ «Շատ հետաքրքիր ու դժվար է աշխատել նոր ուսանողների հետ, ովքեր պրոֆեսիոնալ աշխատանքի փորձ չունեն, անկեղծ ու չհղկված «ապար» են,¬ ասում է «Անուշ» ու «Նորմա», «Կիկոս» ու «Գայանե», «Կարմեն» ու «Դավիթ Բեկ» 1993¬ից օպերայինում ղեկավարած դիրիժոր Կարեն Լավչյանը, ով առաջին անգամ է ստուդիական գլխավոր նոտակալի մոտ հայտնվել «Մուրհակ»¬ով£- Ռեժիսորն ավելի բարդ խնդիրներ էր դնում բեմավիճակների, մինչդեռ ինձ համար նպատակահարմար էր ձայնի հնչողությանը առավել շահեկան ռակուրսը£ Գտնվեց սկսնակներին ինքնարտահայտման հնարավորություն տվող օպտիմալ տարբերակ£ Շատերի համար նորույթ էր նվագախմբի հետ համատեղ հանդես գալը, ինչը վոկալ այլ հնարքների պահանջ է դնում` երգդ պիտի տեղ հասնի քեզնից առաջ գտնվող նվագախմբի վրայով, որն ինձ համար օպերային ներկայացման գործող անձ պիտի լինի իր տեմբրային ելևէջներով, գույն տա ներկայացանը, ոչ թե պարզ նվագակցություն£ Վարդան Վիրաբյանը, կարգապահության լիովին արդարացված պահանջկոտությամբ, աճող էներգետիկայով կարողացավ վարակել զուտ էնտուզիազմի վրա խարսխված այս բեմադրության մասնակիցներին, որոնց անսպասելի ցայտուն դրսևորումները տեղ¬տեղ բուն ներկայացման ժամանակ ինձ էլ չափազանց ոգևորեցին»£ Չարաճճի, կենսախինդ տրամադրությունը փոքր¬ինչ հեգնահայաց ներկայացման, իսկապես, անկեղծ վերապրումի ցոլքեր է երևակում, երբ դերասանական վեցնյակը, տարբեր համամասնությամբ, երգեցողությանը զուգակցում է թատերախաղը` զսպելով անհարկի գրոտեսկայնությունը£ Խելամիտ չեմ համարում մանրակրկիտ վերլուծությունը դերակատարմանն անվարժ երգիչ¬երգչուհիների խաղի, չնայած մեկ¬երկուսն անզեն աչքով էլ առանձնանում էին խմբից£ Ներկայացումն ինքը, ընդհանուր առմամբ, զգալիորեն խոցելի է դեռևս£ Միայն բազմիցս խաղարկվելով այն իր վերջնական կենդանի հմայքով կերևա£ Գուցե թե ստուդիայի կազմավորման 30-ամյակի առիթով նախաձեռնվող թատերափառատոնի հանդիսատեսին այն նոր որակով ցուցադրվի, որքանով, իհարկե, դրա հնարավորությունը կընձեռեն թատերական բարոյալքված (որոշ դեպքերում` անպիտանության աստիճան) տնտեսությունը և ստեղծագործական խմբի մասնագիտական վեհերոտությունը£ «Վարդանի կատարած աշխատանքը շատ բարձր եմ գնահատում,¬ առաջնախաղից հետո ինքնաբուխ ծավալված քննարկման ժամանակ իր կարծիքն է հայտնում արդեն 15 տարի օպերային ստուդիայի արարչական կրակի բորբոքմանն անմնացորդ նվիրված հմուտ մանկավարժ ու փորձառու արվեստագետ, գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը£¬ Լինելով հասուն երաժիշտ, որը նաև երաժշտական թատրոնի ռեժիսոր է, նա կարողացել է անթերի վերընթերցել երաժշտական երկը և նորովի բեմավորել ըստ իր ռեժիսորական կառուցիկ մտահղացման£ Հիմա արդեն կարող եմ իմ զուտ բարեկամական նկատառումները անել, քանի որ նա հստակ պատկերացնում է իր արածի հետագա զարգացումը£ Կարճ ժամանակում նա 2 իրարից էապես տարբեր ինքնուրույն բեմադրություններ է արել, ինձ տքնաջան աշխատակցել է Պուչինիի «Ծիծեռնակը» և Դոնիցետիի «Լուչիա դի Լամեռմուռ»¬ը բեմադրելիս£ Դեռևս նվագախմբում աշխատելիս սկսեց բեմ բարձրանալ£ Երկրորդ մասնագիտությունը Մոսկվայի ԹՌԱ¬ում ստանալով` վստահաբար ձեռնարկեց տարատեսակ բեմադրություններ£ Հավատում եմ, որ Վարդանին, Նաիրեին ու Արսենին կմիանան նոր տաղանդավոր երիտասարդներ և կարելի կլինի, նրանց առաջխաղացմանը աչալուրջ նպաստելով, ամուր հիմք ստեղծել` ներքին ռեսուրսներով հայ օպերային արվեստը լեթարգիական նիրհից արթնացնելու£ Լրացուցիչ ֆինանսներ են հարկավոր, որպեսզի մեր պատրաստած լավագույն կադրերը ոչ միայն արևմտյան, այլև հայկական բեմերը զարդարեն£ Եվ Վարդան Վիրաբյանը «Տոսկա» էլ կբեմադրի` չկապանքելով ստեղծագործական երևակայությունը մեր ռեկվիզիտի սնանկությամբ և շենքի շահագործումից ի վեր չբարեկարգված բեմի ու կուլիսների թելադրած պայմաններով»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ