ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԹԱՔՑՐԱԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ


Բախտորոշ առաջին շրջադարձը ընտանիքում առանձնաշնորհյալի սեր և գուգուրանք վայելող Վարդան Վիրաբյանի կյանքում տեղի է ունենում, երբ մոր երազանքին ընդառաջ 5 տարի Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում բռնազբոսիկ ուսումնառությունից հետո անսպասելիորեն խոցվում է ինքնասիրությունը հարազատ պապի պես սիրելի ուսուցչի` Էդիկ Շահվերդյանի բարեկամական խորհրդից ծնողներին` Վարդանի հետ առանձնակի հույսեր մի կապեք, Աննայով ավելի լուրջ զբաղվեք£ Սթափության այս ահազանգով կտրուկ փոխվում է նրա վերաբերմունքը ջութակի նկատմամբ£ 6-7¬ժամյա համառ պարապմունքներով 3 տարում մեծ թռիչք է ունենում£ 4 տարի ուսումնարանում սովորելուց հետո ընդունվում է ԵՊԿ նվագախմբային ֆակուլտետ (պրոֆ. Կ. Դոմբաևի դասարան)` զուգահեռ աշխատելով տեղի նվագախմբում£ Գրեթե մանկուց սիրելի կնքահոր` Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով` կմախքի համր դերն է ստանձնում Հայդնի «Դեղագործը» և ջութակահարի` Չիմարոզայի «Նվագախմբի դիրիժորը» օպերային բեմադրություններում£ Հովհաննիսյանի նախաձեռնած միջբուհական համագործակցության շրջանակներում մասնակցելով մոսկովյան հյուրախաղերին` վերջնականապես որոշում է մասնագիտանալ Թատերարվեստի Ռուսաստանյան Ակադեմիայում£ Երաժշտական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետում (ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆ. Ալ. Բառմակի արվեստանոց) էտյուդներից անցնում է հատվածների բեմադրության, երգում ուսանողական ներկայացումներում£ 2007¬ին իրագործում է Պուչինիի «Քույր Անժելիկա» կուրսային աշխատանքը£ Բազում առաջարկներ է ստանում նաև որպես ջութակահար էստրադային ժանրում հանդես գալու£ Վարդանի ջութակը մինչ օրս էլ չի լռում£ Շուրջ 3 տարի է, ինչ ՌԴ ժողովրդական արտիստ Իլյա Օլեյնիկովի հեղինակած և գլխավոր դերակատարությամբ խաղարկվող «Մարգարե» մյուզիքլով (լիբրետոն` Նիկոլայ Դուքսինի) շրջագայում է Ռուսաստանում, Բելոռուսում (շուտով` նաև եվրոպական բեմերում)£ Վարագույրի թաքցրած առեղծվածային խորհուրդը դժվարանալով իրականացնել ստուդիական սուղ պայմաններում` անձնական կապերի ու միջոցների կենտրոնացմամբ, պրոֆեսիոնալների ներգրավմամբ (հիմնականում օպերայինի մեներգիչ արտիստներ) կարողանում է արժանավայել բեմական կյանք պարգևել դիպլոմային բեմադրությանը` Պիետրո Մասկանյիին համաշխարհային ճանաչում բերած «Գեղջկական ասպետություն (կամ` պատիվ)» օպերային, որը Լեոնկավալոյի «Պայացներ»¬ի հետ XIX դարավերջին սկզբնավորել է վերիստական («verismo»-ճշմարտացի) ռեալիստական նոր հոսանքը£ Զուգահեռ մասնակցում է Պուչինիի «Ծիծեռնակ»¬ի բեմադրական աշխատանքներին£ Համերգային շրջագայություններով առավել լարված էր ստեղծագործական կյանքի ռիմթը£ Սարդարապատի բացօթյա հանդիսության չարաբաստիկ պատահարի ակամա զոհ դարձավ, ցավոք, հիանալի համագործակցությամբ Տուրիդոյի գլխավոր դերերգը պատրաստած Արտակ Կիրակոսյանը£ Ծանրագույն իրավիճակը հրաշքով շտկվեց Սարգիս Աղամալյանի շնորհիվ, ով ընդամենը 3 օրում անհավանական բարդությունը հաղթահարելով` պատվով դուրս եկավ դժոխային փորձությունից£ Առաջնախաղը, ժամանակի սղությամբ, կայացավ Արմեն Աղաջանյանի վիրտուոզ դաշնամուրային նվագակցությամբ միայն£ Երգարվեստում ու բեմարվեստում հմտացած գլխավոր դերակատարների` Լիլիթ Սողոմոնյանի (Սանտուցա), Սարգիս Աղամալյանի (Տուրիդո), Ռոբերտ Բավեյանի (Ալֆիո), Սվետլանա Կրուչինինայի (Լոլա) և Գրետա Բագիյանի (Լուչիա) տպավորիչ կերպավորումներով, մեծաթիվ տարահասակ ողջ դերասանախմբի համարժեք բեմական վարքագծով, այդուհանդերձ, անվրեպ ու սահուն կենդանացավ մանրադետալ բեմադրամտահղացման յուրաքանչյուր դրվագը£ Հնարամտորեն գործող անձ էր դարձվել երգչախումբը£ Բեմը լիարյուն կյանքով էր շնչում£ Ինտերակտիվ հնարքների դիպուկ կիրառմամբ` մեկօրյա հախուռն գործողությունների պասիվ մասնակիցը դարձած հանդիսատեսը Զատկի պատարագից սկսած մինչ ողբերգական ավարտը, հարաճուն հուզմունքով էր հետևում իրադարձությունների զարգացմանը£ Կարեկից համակրանքով անուղղակիորեն ցավակցում Սանտուցային ու Լուչիային` Տուրիդոյի կորստյամբ հոգեցունց տառապանքի դատապարտվածության համար£ Խորհրդանշան կախաղանի զույգ օղակների դեմ¬հանդիման անօգնական ծնկած նրանց պատկերը տամկացած հայացքով մտապատկերում դաջված` վեհերոտ հեռանում դահլիճից` չթաքցնելով գունագեղ թատերախաղից ստացած զգացողությունները` քամահրանքով անտեսելով ավելի բարդ իրավիճակում հայտնված Լոլային£ Չթաքցրեցին իրենց վառվռուն տպավորությունները «Գեղջկական ասպետության» առաջնախաղին ներկա գտնված մշակութային չինովնիկները£ Խոստումներ շռայլեցին նորընծա բեմադրիչին` շուտով մոռացության մատնելով դրանց գեթ մի մասը իրագործելու անխուսափելի-ությունը£ Իր հնարավորությունների հույսին թողնված Վարդան Վիրաբյանը ստիպված էր կրկին փորփրել ստեղծագործական եռուզեռը անբացատրելի տոկունությամբ չնվազեցնող օպերային ստուդիայի գրեթե զրոյացած տնտեսությունը «Ամուսնական մուրհակը» բեմադրելիս£ Հարմարեցնելով իր մտահղացումը եղած կապանքող պայմաններին` մանկապարտեզի հանդեսի սկզբունքով (ամեն երեխայի ծնող որևէ ծախս է հոգում): Հուսանք, շուտով մի կարևոր շրջադարձ էլ տեղի կունենա ստեղծագործելու, ձեռք բերածը հարստացնելու ռեալ լծակներից զրկված այս երիտասարդ արվեստագետի կյանքում£ Չէ՞ որ բախտը միշտ ժպտացել է նրան ճակատագրական պահերին£ Հիմա էլ չի լքի, երբ Քրիստոսի տարիքին է հասել… Եվ «Տոսկա»¬ն սոսկ երազանք չի մնա£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ