ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԻՆԵՐ


Կանխատեսումների հետ, մանավանդ` աստղագետների կողմից հնչեցվող, իհարկե` կարելի է հաշվի նստել£ Ավելի ճիշտ` հաշվի առնել նրանց կանխատեսումները` գոնե Երկիր մոլորակին պատուհասելիք աղետները կանխելու կամ գեթ մեղմելու համար£ Այսուհանդերձ չմոռանալով, որ Աստծո կամքն անքննելի է£ Ըստ մայաների օրացույցի` Երկրագնդին բնորոշ է փուլային զարգացումը, և յուրաքանչյուր փուլի տևողությունը 26 հազար տարի է£ Հենց այդ պարբերականությամբ էլ մեր մոլորակը հայտնվում է Կաթնծիրի (Գալակտիկայի) էներգետիկ կենտրոնում£ Եվ հենց այդ ժամանակամիջոցում էլ մարդկությունը զարգացում է ապրում£ Ահավասիկ` մայաների օրացույցով 2012 թ. դեկտեմբերի 21¬ին ավարտվում է հերթական 2600-ամյա փուլը, և այդ ամսաթվով էլ փակվում է նշյալ օրացույցի վերջին էջը£ Արդյո՞ք այդ ավարտը համայն մարդկությանն է վերաբերում£ Այս առնչությամբ տարբեր կանխասումներ կան£ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 1. Հյուրեր տիեզերքից Ըստ ամենայնի` մայաները նկատի են ունեցել միայն դարագլուխներից մեկի ավարտը և մարդկության ու երկրագնդի նոր փուլաշրջանի սկիզբը£ Ի դեպ, Ցիոլկովսկին և Բլավատսկայան իրենց աշխատություններում 2017 թվականը նշել են որպես մարդկության տիեզերական դարաշրջանի սկիզբ£ Չէ՞ որ մայաներից փոխանցված տեսություններից մեկի համաձայն` մարդիկ Երկիր մոլորակ են եկել ուրիշ մոլորակներից£ Եվ հենց 2012¬ին էլ տիեզերքից մեր նախածնողները մեզ նորից տեղափոխելու են£ Իսկ եթե այլմոլորա կայինները չգան էլ, միևնույնն է, «բախտորոշ» այդ տարում մարդկությանը ճակատագրական բազմաթիվ բացահայտումներ են սպասվում£ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 2. Ավարտ չի լինի Վերջին շրջանում այդ ավարտին նախապատրաստվել են 1977, 1999 և 2000 թվականներին£ Եվ 2012¬ն էլ ոչնչով չի տարբերվի այդ ու դրանցից առաջ ճակատագրական համարված տարեթվերից կամ, ավելի ստույգ, դառնալու է խորհրդանշական «աշխարհի վերջ» և դարակազմիկ նոր սկիզբ, երբ մարդիկ ավելի մեծ հոգածությամբ են վերաբերվելու շրջակա միջավայրին, մոլորակի վիճակին ու սեփական հոգևոր զարգացմանը£ Պավել Գլոբայի կարծիքով 2012 թ. Ռուսաստանին արտասովոր իրադարձություններ են սպասվում սեպտեմբերի վերջ¬հոկտեմբերի սկիզբ ժամանակահատվածում, երբ երկնքում կհայտնվի Մեծ Խաչը£ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 3. Քաղգործիչներին զգուշանալ է պետք Պետերբուրգի աստղագիտության ակադեմիայի աշխատակցուհի Տատյանա Դրոզդովսկայան խոսել է Ռուսաստանին սպասվելիք փոփոխությունների մասին£ Այդ կազմակերպության նախագուշակմամբ` 2012¬ից Ռուսաստանում սկսվում է կառավարիչների մեռնելու 30-ամյա փուլը£ Դրանցից 30 տարի առաջ` 1982-1984 թթ. միանգամից երկու մոլորակներ մտել են Կարիճի համաստեղություն, և այդ ընթացքում կյանքից հեռացել են Բրեժնևը, Անդրոպովն ու Չեռնենկոն£ Դրան նախորդող նույն փուլում վախճանվել էր Ստալինը. նրանից 29 տարի առաջ` Լենինը, իսկ 1884¬ին սպանվել էր Ալեքսանդր III ցարը£ Ահա թե ինչու աստղագետը ՌԴ հաջորդ նախագահին զգուշացնում է հատկապես այդ ընթացքում շատ ուշադիր լինել առողջության հանդեպ, թեև, ինչպես ռուսներն են պնդում` դա Պուտինին չի վերաբերում, որովհետև աստղագուշակը նրան երկար կյանք է խոստացել£ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ 4. Ավերածություններ կլինեն Ռուսներն, իհարկե, այս տեսությունը խիստ միակողմանի են ներկայացնում` ձևակերպելով «բոլորը կմեռնեն, մենք կմնանք»£ Սակայն բազմաթիվ գուշակություններ կան, և արդեն իսկ տեղի ունեցող տարերային աղետներն էլ ասես հուշում են, որ 2012¬ին աշխարհի կեսն անցնելու է ջրի տակ, մի մասն էլ ավիրվելու է երկրաշարժերից£ Ըստ ռուսական «լավատեսության»` ջրի տակ կարող են անցնել առափնյա տարածքները. այդ թվում և Ալյասկան ու Սանկտ Պետերբուրգը£ Իսկ Ամերիկան, ըստ նրանց, ավիրվելու է երկրաշար ժերից և փոթորիկներից, Եվրոպայի կեսն էլ տեղափոխվելու է Արևմտյան Սիբիր£ ԱՄՆ¬ի առնչությամբ ասվում է նաև, որ աստղերը հուշում են, թե այդ ընթացքում հնարավոր է Ամերիկայի բախումը մեկ այլ տերության հետ, որը կարող է տևել մինչև 2014 թվականը£ (Ըստ ռուսաստանյան մամուլի) Հայ աստղագետները, բարեբախտաբար, ձեռնպահ են մնում նմանատիպ կանխասացություններից£ Բարեբախտաբար` որովհետև առանձնապես շնորհակալ գործ չէ (մեղմ ասած) լրացուցիչ լարումներ հարուցել առանց այդ էլ լարված մեր ժամանակներում£ Դե, իսկ Առաջին քրիստոնյա մեր ազգի լինելիության առեղծվածի բանալին շարքային մահկանացուների ձեռքում չէ£