Պոռնոկադրեր` Քլինթոնի էջում

ԱՄՆ. նախընտրական կրքեր

Վիքիպեդիան, ինչպես հայտնի է, համացանցային ազատ հանրագիտարան է, որտեղ, բնականաբար, չէր կարող էջ չունենալ Հիլարի Քլինթոնը: Եվ անցյալ շաբաթավերջին հենց այդ էջում հայտնվել են պոռնոգրաֆիկ լուսանկարներ ու կոչ` քվեարկելու Թրամփի օգտին:

Ավելի կոնկրետ` Դեմոկրատական կուսակցության թեկնածուին նվիրված հոդվածում տեղադրվել են մերկ կանանց հետույքների լուսանկարներ: Դրանց ներքո հակերները հաղորդագրություն են տարածել, թե` Քլինթոնի ընտրվելու դեպքում միջուկային պատերազմն անխուսափելի կլինի, իսկ նրա ամուսինը կշարունակի կանայք ու երեխաներ բռնաբարել:

Կիբեռհանցագործները համացանցային օգտատերերին կոչ են արել փրկելու այն Ամերիկան, որը նրանք սիրում են` քվեարկել Թրամփի օգտին:

«Կոտրելուց» մի քանի րոպե անց կայքը վերականգնվել է իր նախկին տեսքով: Ու հիմա, խմբագրելու նպատակով, այնտեղ մուտք գործել կարող են միայն ստուգված, վստահելի մարդիկ:

Հայտնի է նաև կիբեռգրոհի կազմակերպիչը` հակերների հայտնի այն խումբը, որն զբաղվում է նշանավոր մարդկանց նման անակնկալներ մատուցելով (vesti.ru):