Ամերիկյան Ժիրինովսկին ևս անտակտ է


Միացյալ Նահանգների նախագահացու Դոնալդ Թրամփը հերթական սեքսուար աղմուկի հերոսն է դարձել: Ամերիկյան CBS հեռուստաալիքը հեռարձակել է EnterΖinΗent Tonught ծրագրի 1992 թ. ծրագիրը, որտեղ կռվասեր հանրապետականը 10-ամյա աղջնակին խոստացել է` նրան ժամադրությունների կանչել 10 տարի հետո:

Այդ թողարկումը պատրաստված է եղել Սուրբ Ծննդյան օրը հեռարձակվելու: Ըստ սցենարի` Թրամփը շարժասանդուղքի մոտ պետք է հանդիպեր մի խումբ աշակերտուհիների հետ: Եվ հենց նրանցից մեկին էլ դիմել է և հեռուստադիտողներին ասել.

- Տասը տարի հետո ես հանդիպելու եմ նրա հետ: Կարո՞ղ եք հավատալ:

Հիմա այդ նույն աղջնակն արդեն 34 տարեկան է. տեսնես ի՞նչ է մտածում այս նախագահացուի քարոզարշավը դիտելիս և չի՞ պատրաստվում, արդյոք, նրան հանդիմանել` անվայել արարքի համար:

Բայց դե նման միջադեպերը եզակի չեն` գերտերության առաջին աթոռն զբաղեցնել ձգտող Դոնալդի համար: Առժամանակ առաջ երկու ամերիկուհի նրան մեղադրել էին անմաքուր նկրտումների մեջ: Այդ կանանցից մեկն այսօր 70-ն անց է, և The New York TiΗes-ում հրապարակած իր հիշողություններում գրել է, որ 30 տարի առաջ` ինքնաթիռում, Թրամփը փորձել է գայթակղել իրեն: Թրամփի ընկերության նախկին քարտուղար մեկ այլ կին նույնպես «հուշեր» է պատմել այս միլիարդատիրոջ սիրահետում ներից: Լրագրողները հիշեցրել են նաև Միսս Վաշինգթոն-2013 ճանաչված Կասանդրա Սիրլեսի նկատմամբ նրա անվայելուչ պահվածքի մասին:

Այսինքն, փորձ է արվում Թրամփին որպես անպատկառ կնամոլ ներկայացնել: Բայց, արդյո՞ք, հասարակության համար այնքան մերժելի է դա, որ կնվազեցնի նրան քվե տալ պատրաստվողների քանակը: Գուցեև` այո. Քլինթոնի դեմ Մոնիկա Լևինսկիի հարուցած դատը վկա: