ՀՈՒՄՈՐ


***

- Հարսիկս, հարսանեկան զգեստդ ոնց որ այն չէ,- ասում է սկեսուրը:

- Դարդ մի արա, մամ, հաջորդ անգամ ավելի շքեղը կընտրեմ:

***

Եթե դուք 30-ն անց եք, ու ձեզ ասում են, թե ձեր գնացքն արդեն գնացել է, մի´ հուսահատվեք, որովհետև գնացքից բացի դեռ ինքնաթիռներ ու շքեղ զբոսանավեր կան:

***

Րաբինովիչը  գերեզմանատան կողքի խանութն անվանեց «Նոյյան տապան» և որպես վաճառքի պարտադիր պայման` գրեց.

- Յուրաքանչյուր ապրանք վաճառվում է զույգով:

***

Շրջահայաց մարդը հյուրերին երբեք չի ասում.

- Ո˜նց եմ հոգնել ձեզանից, կորե´ք գրողի ծոցը: Նա կասի, դիցուք.

- Ես ընտանեկան լուսանկարների 17 ալբոմ ունեմ. եկեք նայենք սկզբից: