ՇԱՆՏԱԺԸ` ԳՈՐԾԵԼԱՈՃ


Տուգանք վճարե՞լն է ամոթ, թե՞ մեր օլիգարխներն են ավելի ժլատ դարձել` դժվար է ասել£ Թեև եթե վերհիշենք, թե առիթի դեպքում նրանք ինչ հետևողականությամբ ու համոզիչ են դժգոհում իրենց գործերի վատ ընթացքից, ապա համեմատության կշեռքի ժլատության նժարը կծանրանա£ Մեզանում խոշոր գործարար կոչվածները լավ են սերտել, որ ոչ մի դրամ ավելորդ չէ, ու եթե նույնիսկ իրենց պարագայում փողը փողի վրա հեշտությամբ է կուտակվում, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե նույնքան հեշտ է նաև եղածից հրաժարվելը£ Ահա, օրինակ, ամենա¬ամենաների աստղաբույլում ուրույն տեղ զբաղեցնող ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանը հավատարիմ է մնացել իր նախնական որոշմանը ու իրեն տուգանել համարձակ ված Տնտեսական Մրցակցության Պաշտպանության հանձնաժողովին ինքն է դատարան քարշ տվել` «համոզելու», թե օղիներ չի կեղծել£ Սակայն դատը տանուլ է տվել£ Նշանակալին թերևս ակնհայտը վիճարկելու տրամադրվածությունն է£ Մանավանդ, որ խոսքն ընդամենը կամ առավելագույնը 2,5 միլիոն դրամի մասին է, որից գործարարը չի ցանկանում բաժանվել, ու, ինչպես վերջինիս ներկայացուցիչն է տեղի ունեցածից հետո հայտարարել, խնդիրը հիմա էլ Վճռաբեկ դատարանում է քննվելու£ Ինչ խոսք, այս պատմությունը հաճելիներից չի կարելի համարել, քանի որ եթե խոսքը կեղծիքի ու թեկուզ «ֆալշ արաղի» մասին է, միևնույն է, հարցն արդարադատության քննելիքն է արդեն դարձել£ Եվ, որ ավելի կարևոր է, նման բիզնես¬զեղծարարության արդյունքում հազարավոր մարդիկ օլիգարխի թակարդում են հայտնվել ու տուժել£ Բայց իրենց կեղծիքի որոգայթում տուժողների վնասներն այս և մյուս գործարարներին քիչ են հետաքրքրում (դա բարոյականությա¯ն խնդիր է)£ Եթե անկեղծ, ապա Ս. Ալեքսանյանը ճիշտ կաներ իր համար թեյավճար արժեցող գումարը լուռ ու մունջ վճարեր և ոչ իր, ոչ էլ հետագայում կեղծվելիք խմիչքի նոր խմբաքանակների վարկն ավելի չիջեցներ£ Սակայն վաղուց ենք համոզվել, որ պատվախնդրության մասին պատկերացումները նման մարդկանց մոտ բոլորովին ուրիշ են£ Տվյալ դեպքում գործարարը համարում է, որ ավելի լավ է խնդրո առարկա գումարից ավելին ծախսի, միայն թե մեղավոր, իսկ տվյալ դեպքում` տուգանվելիք կողմ չճանաչվի£ Իսկ ժամանակ ձգելը, փաստաբաններին դատարանից դատարան քարշ տալը հենց նշված պարզունակ նպատակն ունի£ Եվ խնդիրը, բնականաբար, գումարի մեծ ու փոքր լինելը, առավել ևս` այն վճարել չկարողանալը չէ£ Հայաստանում գրեթե ամեն ինչ է կեղծվում, իսկ նշված գործարարի պարագայում օղին, բնականաբար, միակ բացառությունը չի կարող լինել£ Ու եթե նույնիսկ դատարաններում պարտություն ներ գրանցելուց հետո «Ալեքս Գրիգը» ստիպի վճարել տուգանքը, դատարան դիմելու իր քայլով ներկայանալու է որպես «անարդարության զոհ». իսկ գուցե «անզոր» տնտեսվարո՞ղ, ում հանդեպ նույնիսկ արդարադատությունն արդար չեղավ (ծիծաղելի կլիներ` եթե ողբերգականությունն այսքան ցայտուն չլիներ)£ Չէ՞ որ նրա նմանները չեն ցանկանա, որպեսզի տվյալ հանձնաժողովը կամ նման այլ կառույցներն այդպիսի «վատ» սովորույթ ձեռք բերեն և, ինչպես ասում են` քթներն իրենց գործերի մեջ խոթեն ու մի թեթև կսմթելով նման տուգանքներ սահմանեն£ Հատկապես օլիգարխների պարագայում նման գլխացավանքներից խուսափելու շահագրգռությունն այնքան մեծ է, որ այդպիսի ցանկացած քայլի պատրաստ են` ստուգող կառույցների հետ չառնչվելու, խնդիրը նախապես լուծած լինելու համար£ Ու այս ճանապարհին արդեն նույնիսկ շանտաժն է ընտրվել որպես ամենահարմար գործելաոճ, ու նույն «Ալեքս Գրիգի» ներկայացուցիչը վարչական դատարանում պարտվելուց հետո հայտարարում է, թե որոշումը քաղաքական էր£ Այսինքն ռուսական ու ուկրաինական ընկերությունները... Ծիծաղելի չէ՞£ Իսկ նման իրավիճակներում չհայտնվելու համար պարզունակ ու բոլորին հասանելի ելք գոյություն ունի. մի փոքր ավելի ազնիվ լինել£ Ավաղ, հենց դա հայրենի գործարարների պարագայում ոչ մի կերպ չի ստացվում£