Արտարժույթի` այդպես էլ չկարգավորվող շուկան


Թվում է, թե արտարժույթի շուկայում նախանձելի կայունություն է հաստատվել£ Ընդ որում, առավել հուսադրող կարելի է համարել դոլարի փոխարժեքի 360 դրամի շուրջ հանգրվանելու իրողությունը` կարծելով, թե արդեն տևական ժամանակ անփոփոխ թվացող դոլար¬դրամ հարաբերակցությունը կենտրոնանում է հենց այս թվի շուրջ£ Այս առիթով հատկապես Կենտրոնական բանկը կարող է իր ուրախությունը չթաքցնել` արձանագրելով, որ հաճախ, թեկուզ ուղղակի և բացահայտ միջամտության գնով, այնուամենայնիվ, իրեն հաջողվում է կայունություն պահպանել ֆինանսական շուկայում£ Ավելին, ինչպես կենտրոնական դրամատունն էր ավելի վաղ խոստանալով կանխատեսել, ընթացիկ շրջանում հենց 360-380 դրամի սահմանագծում էր «լողալու» ամերիկյան արժույթը, և որքան էլ այս պահին այն նվազագույն կետի վրա մնա, այսուհանդերձ, իրականությունը վաղօրոք հնչեցված կանխատեսումների շրջանակում է£ Արտարժույթի ներկայիս «վարքը» լիարժեքորեն արհեստական համարելը միգուցե այնքան էլ ճիշտ չի լինի, քանի որ քիչ չի պատահել, երբ դրամային շուկան կարգավորելուն միտված ձեռնարկներն անարդյունք են անցել կամ դրանց չափազանց նվազ արդյունավետության հետևանքով դրամատունն ի զորու չի եղել եղանակ թելադրել£ Այսուհանդերձ, հաշվի առնելով փողային շուկայում մշտառկա անկանխատեսելիության հանգամանքը` պակաս հետաքրքիր չէ, թե ինչպիսին կլիներ իրավիճակը, եթե դոլարը «որոշեր» հանգրվանել կանխատեսման առավելագույն` 380 դրամի տիրույթներում£ Կարելի է կարծել, թե այն հատկապես ներմուծողների պարագայում նոր գնաճի առիթ կդառնար£ Միգուցե գները (որոնք այս տարի առավել, քան երբևէ, անսանձ են կամ ավելի ճիշտ` սանձարձակ) է°լ ավելի աճեին£ Սակայն մյուս կողմից էլ` գոնե հարուստ փորձից ելնելով` կարող ենք արձանագրել, որ, օրինակ, նույն ներկրողները քիչ են հաշվի առնում ֆինանսական շուկայի զարգացումները… Այլ կերպ ասած` մեզանում գներն առավելապես կամայականորեն են բարձրանում, և գնաճի կնքահայրերի անտարբերությունն այս ամենի հանդեպ այնքան ակնհայտ է, ցանկացած փոխարժեքի նրանք այնչափ անհաղորդ են, որ կարելի է կարծել, թե դոլարի 380 դրամ արժենալու պարագայում նույնպես ներկայիս գներն էին թելադրվելու£ Այլ հարց է, որ փոքր¬ինչ բարձր կուրսից կշահեին գոնե մասնավոր տրանսֆերտների հասցեատերերը կամ, որ նույնն է` ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը£ Թեև փոքր կարելի էր համարել նաև նման հնարավո րության հավանականությունը, քանզի դարձյալ ոչ պակաս հարուստ փորձը ցույց է տալիս, որ դրսից եկող օգնությունների ծավալային աճին զուգահեռ` դոլարը միշտ է «համեստացել»£ Ինչ խոսք, Հայաստան հոսող արտարժույթի շարունակական և կանոնավոր աճը, մանավանդ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումից հետո, որևէ մեկը չի թաքցնում£ Սակայն հակառակ ասվածին` չի բացառվում, որ առաջիկայում զարմանալի մի իրողության` դոլարի արժևորման ականատեսը դառնանք£ Նախաամանորյա շրջանը սովորաբար խախտում է ֆինանսական շուկայի կայունությունը, և փոքր չէ հավանականությունը, որ դիցուք հաջորդ ամսվա ընթացքում դոլարն արժևորվի` հասնելով ԿԲ¬ի կանխատեսման վերին սահմանագծին` 380 դրամի£ Արժույթի հանդեպ հատկապես ներկրողների դրսևորելիք պահանջարկի աճը հավանական է, որ հենց նման արդյունքի հանգեցնի£ Սակայն պահանջարկի սեզոնային մեծացումը բնականաբար կարճ է տևելու£ Օրինակ, դեկտեմբերի կեսերից, երբ ներկրվելիքը տեղում լինի, և տոնական առևտրի նպատակով նույն տրանսֆերտներից կլորիկ գումարներ դրամի վերափոխվեն, խիստ կասկածելի է, թե ԿԲ¬ին կհաջողվի պահպանել այս օրերի 360 դրամի սահմանագիծը£ Չի բացառվում, որ ամեն ինչ դոլարի սրընթաց վայրէջքով նշանավորվի£ Համենայն դեպս, տարեվերջին առավել հավանական կարելի է համարել դրամի արժևորման հեռանկարը£ Հանգամանք, որն ավանդական է դարձել, և հիմքեր չկան կարծելու, թե ընթացիկ տարին այս առումով առանձնանալու է£ Իսկ նման իրավիճակում ֆինանսական շուկան գնահատելու հնարավորությունը փոքրանում է£ Եթե գոնե աճող տրանսֆերտները հնարավորինս փոշիացնելու միտումն աննկատ ու մեղմ լիներ, ընդհանուր առմամբ դրամային շուկայի կայունությունը բավարար կարելի կլիներ համարել£ Սակայն նման կայունությունն էլ իր հերթին է հարաբերական, քանի որ սեզոնային գործոնների հանդեպ արտարժույթի շուկան, միևնույն է, շարունակում է խիստ զգայուն մնալ£ Իսկ ներկայիս կայունությունն էլ, ինչպես նշեցինք, Կենտրոնական բանկի մեծագույն ջանքերի արդյունքում է ստեղծվել, և հարց է, թե դեռ ինչքան ժամանակ կհաջողվի պահպանել այն£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ