ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ


Առավել ևս, երբ ոսոխին արժանի դաս տալուց զատ նաև պատմական արդարությունն է վերականգնվում Արցախ աշխարհում ամեն քայլափոխում ես վայելում այդ բացարձակ արժեքի զգացողությունը£ Հաղթողի արժանապատվությամբ` մարդիկ իրենց կորուստների մորմոքն են խեղդում կոկորդում, անտրտունջ հաղթահարում առօրյա դժվարությունները և նոր շունչ տալիս իրենց շեներին£ Խաղաղություն ասվածն էլ այստեղ շատ ավելի փխրուն է, զի հրադադարը գրեթե անվերջ խախտող նենգ դրկիցը դավ է որոճում զօր ու գիշեր£ Ինչպես ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն է փաստում` միայն այս տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է 4627 անգամ. արձակվել են 45.245 փոքր տրամաչափի փամփուշտներ, 1580 «սև նետեր» (խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից) և այլն£ Իսկ մեր կողմից պատասխան կրակ է բացվել 1062 անգամ, և արձակվել է 12904 փամփուշտ£ Դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից, նույն ընթացքում, 30 անգամ փորձ է կատարվել ներթափանցել ԼՂ¬ի պաշտպանության շրջան` սակայն բոլորը կանխվել են, և միայն 1 դեպքում է նրանց հաջողվել բավական մեծ վնաս պատճառել մեր զինվորներին£ Արցախամարտի բովով անցած ԼՂ հանրապետության պաշտպանության նախարարը, Պաշտպանության Բանակի հրամանատարը` գեներալ¬լեյտենանտ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆՆ ինքնավստահ հանդարտությամբ է պատմում իրենց անհանգիստ առօրյայի մասին£ Ու նրան ունկնդրելով, մեծանում է հավատդ` նրա ղեկավարած կառույցի ու հենց իր հանդեպ£ Իրավիճակին լավագույնս տիրապետող հրամանատարը լավ գիտե, որ ոչ միայն արցախաբնակ ու հայաստանաբնակ, այլև աշխարհասփյուռ համայն հայության հայացքն է ուղղված դեպ Արցախ աշխարհ£ Ավելին, անկախ հնչող տարակարծություններից, առաջադեմ ողջ մարդկությունն է հետաքրքրված իր ինքնորոշումը նվիրյալ զավակների արյամբ սրբագործած նորակերտ այս պետության ճակատագրով£ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ պատերազմական£ Այսօր էլ այստեղ իրականացվում են ռազմական գործողություններ, թեև, իհարկե, ոչ այնպիսիք, ինչպես մինչ 1994 թվականն էին£ Դա կոչվում է դիրքային պատերազմ. պատերազմ` առանց զորքերի տեղաշարժի£ Մենք այսօր չունենք որևէ հարաբերություն Ադրբեջանի հետ. ո°չ դիվանագիտական, ո°չ պայմանավորվածության որևէ կետ չի պաշտպանվում£ Եվ Պաշտպանության Բանակի առջև ծառացած խնդիրները բավական ծանր են, մշտական հետևողականություն ու քրտնաջան աշխատանք պահանջող,¬ ասում է Մ. Հակոբյանը£ Այս անգամ նրան հանդիպման էին հրավիրել Լրագրողների համահայկական 5¬րդ համաժողովի մասնակիցները` աշխարհի 26 երկրներից ժամանած և, իհարկե, հայաստանցի ու արցախցի շուրջ 200 լրագրողներ£ Նրանց հետաքրքրում էր, անշուշտ, թե ինչպես է ստեղծվել ու այսօր ինչպիսի կառույց է Պաշտպանության Բանակը£ Հրամանատարը պատրաստակամորեն և հնարավորինս հակիրճ պատմում է. - ՊԲ¬ն յուրահատուկ ստորաբաժանում է, որը տարբերվում է աշխարհի բոլոր երկրների նմանատիպ կառույցներից£ Ամենուր նախ պետությունն է ստեղծվում, պետականություն հաստատվում, ապա կառավարման մարմինների հետ հիմնվում է և պաշտպանական կառույցը£ ԼՂ¬ում նախ Պաշտպանական Բանակը ստեղծվեց` Պաշտպանության կոմիտեն, որը ստանձնեց պետության ու ժողովրդի պաշտպանության, ապա նաև` պետության ստեղծման պատասխանատվությունը£ ՊԲ¬ի կենսագրությունը սկզբնավորվում է Արցախյան շարժման նախնական փուլից` 1988¬ից£ Բոլորս տեղյակ ենք, որ պարտադրանքի մեթոդով Ադրբեջանը փորձեց հնազանդեցնել Արցախի ժողովրդին` օգտագործելով Խորհրդային Միության ուժերը£ Այդ տարիներին` 1988-91 թթ., ԼՂ¬ում տեղակայված էր Խորհրդային բանակի 30 հազարանոց զորքը. դա բավական մեծ զորաքանակ է` այս տարածաշրջանի համար£ Մեր ժողովրդին հնազանդեցնել, իհարկե, չհաջողվեց, և ժողովրդի ազատ կամարտահայտումը պարետային ժամանակաշրջանում ոչ թե անկում, այլ նոր ոգևորություն ապրեց` անկախություն պահանջելով Ադրբեջանից£ Այդ ժամանակ էլ սկսվեցին ակտիվիստների ձերբակալութ յունները£ Ադրբեջանի բանտերում նրանց խոշտանգելով ու նվաստացնելով, փորձում էին ապացուցել, որ նույնը սպասվում է բոլոր նրանց, ովքեր հանդես կգան որպես անջատողականներ£ Դա էլ, սակայն, չընկճեց ժողովրդին. նա գիտակցեց, որ մեր պաշտպանությունը ինքներս պետք է կազմակերպենք… Հետո կազմավորվել են ինքնապաշտպանական անդրանիկ ջոկատները, որոնք էլ հենց մղել են պաշտպանական առաջին մարտերը£ - Այն ժամանակ Ղարաբաղում Ադրբեջանի տեղակայած հատուկ ջոկատայինները հիմնականում զբաղվում էին ադրբեջանցիների պաշտպանությամբ և հայերին ճնշելով£ Խորհմիության փլուզմամբ` 1992¬ին սովետական բանակը լքեց ԼՂ¬ն, և տեղի բնակչությունը մնաց մենակ` 7 միլիոնանոց Ադրբեջանի ու արդեն պատրաստի նրա բանակին դեմ հանդիման£ Բանակի ստեղծումը մեզ համար օդ ու ջրի պես անհրաժեշտություն էր այլևս,¬ շարունակում է նախարարը` հավելելով. - 1992¬ի վերջին ¬ 93¬ի սկզբին մենք արդեն վճռական էինք` ոչ թե պաշտպանական մարտեր վարել, այլ հակառակորդին պարտադրել, որ հաշվի նստի մեզ հետ£ Այդ ընթացքում ռազմական գործողություններն ամբողջությամբ տեղափոխվել էին ադրբեջանաբնակ տարածքներ` հակառակորդին ճնշելու և մեր պետության սահմաններն ամրապնդելու վճռականությամբ£ Պատերազմական տարիների պաշտպանական շրջանի հրամանատար Մ. Հակոբյանն ակամա ժպտում է` հիշելով, որ մարտերի սկզբում իրենց ունեցած ընդամենը 8 տանկերը շուտով 45¬ն են դարձել` ի հաշիվ մինչև ատամները զինված թշնամուց խլված ռազմավարի£ - Մինչ Շուշիի ազատագրումը մենք զինամթերք ընդհանրապես չունեինք, բայց Շուշին մեզ հնարավորություն տվեց այնտեղ կուտակված զինամթերքի հաշվին ազատագրել նաև Լաչինը£ Աղդամը վերցնելը հնարավորություն տվեց ազատագրել Ֆիզուլին, Ֆիզուլիից հետո` ուրիշ շրջան և այդպես շարունակ£ Վերջում սկսվեց Մարտակերտի ազատագրումը, և 1994¬ի մայիսի 12¬ին մենք Ադրբեջանին պարտադրեցինք զինադադար կնքել ԼՂՀ¬ի հետ£ Մենք հաղթել էինք, սակայն ՊԲ¬ն լուծարելու մասին խոսք լինել չէր կարող£ Ընդհակառակը, մեր բանակի թվաքանակն այսօր 4 անգամ ավելի է, քան 1994¬ի մայիսին էր£ Սա ընդամենը զինադադար է£ Ավելին, այսօր փաստում ենք, որ բավական լուրջ հիմնախնդիրներ կան բանակցային գործընթացում£ Կարելի է ասել, որ բանակցություններ ընդհանրապես չկան, որովհետև դրանցում ներգրավված չէ Ղարաբաղը£ Ու բանակը շարունակում է համալրվել` անընդհատ, անընդմեջ£ Հենց բանակի հզորացմամբ ենք մենք հակառակորդին պարտադրում տարածաշրջանում խաղաղության պահպանումը. դրա համար ուրիշ գրավական չկա£ Ով եղել է առաջին գծում, պատկերացնում է, թե որքան փխրուն է զինադադար կոչված այս խաղաղությունը£ Բայց ՊԲ հրամանատարը հավաստիացնում է. - Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ զինվորական ոգին բարձր է. մեր զինվորը վճռական է, իսկ հետախուզական գործողություններից ոչ մեկը չի տապալվել£ Ընդհակառակը, հակառակորդը դրանից տեղյակ էլ չէ, մինչդեռ նրանց դիվերսիոն գործողություններին նույն պահին խիստ պատասխան ենք տվել ու որևէ միջադեպ անպատիժ չենք թողել£ Այնպես որ, ձգտում ենք 1¬ին գծում լինել պարտադրողի դերում£ Մարտական պատրաստությունն իրականացվում է ըստ ծրագրի` վաշտային, գումարտակային մարտավարական զորավարժություններով£ Նոյեմբերին Տիգրանակերտում անցկացվելու է ամենախոշոր զորավարժությունը£ Բավական մեծ աշխատանքներ են կատարվել` 1¬ին գծի և պաշտպանության խորքի ինժեներական կահավորման ուղղությամբ£ Ժամանակ առ ժամանակ, երբ խրամատ ենք փորում, լրատվամիջոցներով հնչում է, թե իբր 1¬ին գիծը հանձնում ենք, իրբ սահմանագիծն ենք տեղափոխում£ Այդպես չէ£ Այդ կառույցների նպատակն այն է, որ պատերազմի դեպքում կարողանանք հակառակորդին ներքաշել, խուսանավել, խաբել, ջախջախել, շրջափակել… բացառելով թշնամու ներխուժումը դեպի խորք£ Ինչ վերաբերում է բանակի ապահովվածությանը, ապա դրա մտահոգության առիթ չունենք£ Այսօր 1¬ին գծում զինվորը սնվում է միայն չոր օրապահիկով, փայտ չի հայթայթում, ջեռուցումն իրականացվում է դիզվառելիքով… Երևի բավական կլինի միայն ասել, որ 142 հատ ճաշարան ենք կառուցել£ Նույն Ջաբրայիլի տարածքում, որն ասում են, թե իբր հանձնում ենք, այնպիսի հարմարավետ ճաշարան ենք կառուցել, որը միաժամանակ 1500 զինվոր կարող է սնել£ Եվ մեկ անգամ կարող ենք փաստել, որ պաշտպանության համակարգը կատարելագործվում է ու հնարավորություն է տալիս ավելի կայուն պաշտպանություն կազմակերպել£ Զինծառայողների մոտ 40 %¬ը զինվորական կրթություն ունի£ Բնակարանաշինությունը նույնպես մեր կարևորագույն խնդիրներից է£ Անցյալ տարի 145 բնակարան ենք հանձնել, իսկ այս տարի 80 սպաներ նոր բնակարաններ կստանան£ Իր սուղ պայմաններից անգամ պետությունը միջոցներ գտնում է` զինվորականների բնակկենցաղային պայմանները բարելավելու£ Անցյալ տարի նաև զինամթերքի 2 նոր պահեստ ենք կառուցել, որոնք լիովին համալրվել են. այս տարի ևս 2 պահեստների շինարարություն է կատարվում£ Համոզիչ է նախարարի այն վստահությունը ևս, որ Ադրբեջանը պատերազմը չի վերսկսում, որովհետև գիտե` այդ ճանապարհով ինքը նոր կորուստներ կարող է ունենալ£ - Մենք ամբողջությամբ վերահսկում ենք իրավիճակը. այն մեզ համար շատ մտահոգիչ է, բայց աղետալի չէ£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ