ԵՐԱԺՏՈՒԹՅՈՒՆԸ` ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ


Երջանկություն է, երբ մարդ աշխատում է իր սիրած մասնագիտությամբ£ Մեր ապրած կյանքի մի զգալի մասն անցնում է աշխատանքային մթնոլորտում, ուստի անչափ կարևորվում է ապրած տարիների հենց այդ ժամանակը, որը կարող է լրացնել բազմաթիվ բացեր ու լիարժեք դարձնել կյանքը£ Աննա Աճեմյանի համար երաժշտությունը կատարելության խորհուրդ ունի, որով էլ դրոշմվել է նրա իմաստալից կենսագրությունը£ Կենսագրություն, որի կերտման ճանապարհին ճակատագրական դեր է կատարել երաժշտական ընտանիքը, միջավայրը, ուր նա մեծացել է, և մարդիկ, ովքեր Աճեմյանների ընտանիքի բարեկամներն են եղել, ինչպես օրինակ` աշխարհահռչակ Արամ Խաչատրյանը£ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ջութակահարների անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, նվագարար Գևորգ Աճեմյանի և նրա տիկնոջ` երաժիշտ, ջութակահար Անահիտ Աճեմյանի ստեղծած հոգևոր արժեքներով հարուստ միջավայրում է ձևավորվել, հղկվել Աննա Աճեմյան երաժիշտը£ Հինգ տարեկան էր, երբ սկսեց ջութակ ու դաշնամուր նվագել£ Ընդունակ աղջկան լսում էին նշանավոր երաժիշտներ և ապշում£ Երաժշտական բացարձակ լսողությամբ օժտված փոքրիկն իր բարալիկ մատիկներով փորձում էր տիրապետել գործիքներին` առանց նոտաների իմացության` լսողությամբ£ Հենց այդ տարիներին աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը Աննային է նվիրել իր հեղինակած «Մանկական երկեր» գիրքը£ 1973¬ին ընդունվեց Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց, դաշնամուրի դասարան և 1983¬ին այն ավարտեց գերազանցությամբ£ Նախախնամությո՞ւն էր, թե՞ ճակատագրի նվեր, որ հենց այդ տարիներից նա աշակերտեց պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանին` բացառիկ մարդ, երաժիշտ, մանկավարժ, ով հետագայում Աննային պիտի դասավանդեր նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ավելին` պիտի դառնար Աննա Աճեմյանի աշխատանքային ղեկավարը, արվեստակից¬գործընկերը£ Աստծո կամքն էր այդպիսին` աշակերտել խստապահանջ ուսուցչի ղեկավարած դասարանում, լինել նրա ուսանողը, սովորել նրանից և սովորեցնել իրենից հետո եկող սերունդներին Աննան ժառանգել է երջանկահիշատակ նվագարար, երաժիշտ հոր` Գևորգ Աճեմյանի խստապահանջությունն ու կարգապահությունն` առաջին հերթին իր անձի, ապա` նաև մյուսների հանդեպ£ Թե° աշակերտելու, թե° ուսուցանելու բոլոր տարիներին Աննա Աճեմյանը սիրով, անմնացորդ նվիրվածությամբ է վերաբերվել իր գործին, իր մասնագիտությանը£ - Ինձ կոչումներ, փառքի մեդալներ պետք չեն, իմ գնահատականը աշակերտներիս բազմաթիվ հաջողություններն են, որոնց մի մասն այսօր արտերկրում է և արդարացնում են իմ հույսերն իրենց ելույթներով,¬ խոստովանում է Աննան և հուզմունքով հիշում այժմ Կանադայում բնակվող դափնեկիր իր աշակերտներից մեկին£ Ա. Աճեմյանն աշխատում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, նաև` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` որպես ռեկտորի` Ս. Սարաջյանի ասիստենտ£ Ունենալով մասնագիտական դասարան դպրոցում, Աննան մեծ սիրով աշխատում է շնորհալի երեխաների հետ` հանձին նրանց տեսնելով ապագա դափնեկիրներին£ Հասցնում է նաև զբաղվել հոր` Գևորգ Աճեմյանի մասին իր հեղինակային գրքի պարտավորեցնող աշխատանքներով` ի մի բերելով տաղանդավոր երաժշտի ծավալուն, տարողունակ երաժշտական ժառանգությունը£ 1988¬ից Աննան Գևորգ Աճեմյանի ջութակահարների անսամբլի նվագակցողն է£ Հոր մահից հետո թվում էր, թե կտրվեց ամենամեծ երակը, և անսամբլն այևս մնալու է բախտի քմահաճույքին£ Սակայն, բարեբախտաբար, այդ ծանր պատասխանատվությունը ստանձնեց Աճեմյանի կինը` Անահիտ Աճեմյանը, և մինչ օրս անսամբլը` վերանվանված երջանկահիշատակ մաեստրոյի անունով, գործում է, իսկ Աննան շարունակում է նվագակցել£ 2000 թ. մեկնելով Բեյրութ` հյուրախաղերի, ամենօրյա տքնաջան փորձեր ունենալով անսամբլի հետ` Աննան 2004-2005¬ին սովորել է ասպիրանտուրայում, ինչպես նաև` պրոֆեսոր Անահիտ Աճեմյանի հետ հրատարակել են հոր և ամուսնու մշակումները ջութակահարների անսամբլի համար` դաշնամուրի նվագակցությամբ` նվիրելով այն Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700¬ամյակին£ Ինչպես նաև Գ. Աճեմյանի մանրանվագների մշակումները ջութակահարների անսամբլի համար, Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հատորյակ (ուր ընդգրկված են հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից), ջութակահարների անսամբլի հիմնադրման 50-ամյակին (2008 թ.) նվիրված գիրք, ստեղծել է Մարի Պոզապալյանի հոգևոր երգերի դաշնամուրային նվագակցությունը£ Աննկատ չի մնացել Աննայի մանկավարժական, ստեղծագործական աշխատանքը£ 2003 թ. Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունը նրան պարգևատրել է պատվոգրով` մանկավարժական արդյունավետ գործունեության համար£ Աննան ապրում է արարելու համար, նպաստելու հայ երաժշտարվեստի պահպանմանը, կրթելու փոքրիկ երաժիշտների մի դպրոց` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով£ Նա չի դադարում զբաղվել ինքնազարգացմամբ` պրպտելով, վեր հանելով համաշխարհային երաժշտության մեծերի, դասականների հանճարեղության առեղծվածը£ Սլավոնական համալսարանում ուսանող իր որդու` Ռուբենի, բժշկուհի քրոջ` Մարինայի և զարմուհիների` Գաբրիելայի, Դանիելայի, Էլենի, պաշտելի մոր` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ Անահիտ Աճեմյանի և հենց իր համար քիչ ժամանակ ունի. անելիքները շատ են, անանձնականն է նրանը, ով անմնացորդ նվիրյալն է արվեստի£ Սերն ու ջերմությունն է հարազատներինը, իսկ ժամանակը` հավերժինը£

Կարինե ԱՎԱԳՅԱՆ