200 միլիոն եվրո` Օլիմպիադա-2018¬ին


Մյունխենի քաղաքապետարանը հաստատել է 2018 թ. ձմեռային Օլիմպիադայի ծախսերի նախահաշիվը£ Եթե, իհարկե, այդ մրցատոնը Բավարիայի մայրաքաղաքում անցկացվի, ապա տեղի իշխանությունները պատրաստ են դրան հատկացնել 200 միլիոն եվրո£ Ընդ որում, 160 միլիոնով օլիմպիական նորակառույցներ կհիմնվեն, իսկ 40 միլիոնը կուղղորդվի այդ կառույցների երկարաժամկետ օգտագործմանը (տեղեկացրել է Suddeutsche Zeitung¬ը)£ Մյունխենի քաղխորհրդի պատգամավորների կողմից ընդունված և իրավաբանորեն պարտավորեցնող ուժ ունեցող այդ փաստաթուղթը 2011 թ. հունվարի 11¬ին քննարկվելու է Միջազգային Օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ)£ Իսկ ձմեռային Օլիմպիադա 2018¬ի մայրաքաղաքը պաշտոնապես կհայտարարվի գալիք հուլիսի 6¬ին` հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում կայանալիք ՄՕԿ¬ի նստաշրջանում£ Ի ԴԵՊ. 2014¬ին Սոչիում անցկացվելիք ձմեռային Օլիմպիադայի նախապատրաստական ծախսերն արդեն գերազանցել են 30 միլիարդ դոլարը` նախապես հաշվարկված 12 միլիարդի դիմաց£ Այդ թիվը 10 անգամ գերազանցում է իտալական Թուրինում, ամերիկյան Սոլտ-Լեյկ¬Սիթիում և կանադական Վանկուվերում տեղի ունեցած ձմեռային մարզահանդեսների ծախսերը£ Նման արտառոց ծախսերը տնտեսագետները պայմանավորում են կաշառակերությամբ, կապալառուների աշխատանքի ցածր արդյունավետությամբ, ինչպես նաև Օլիմպիադա¬2014¬ի վայրի անհաջող ընտրությամբ£