Ախտահանելու է շքանշանը


Վալերի Լեոնտևն այս անգամ ստիպված էր 2 օր շուտ ավարտել հանգիստը, որպեսզի ծանրաբեռնված համերգաշրջանը սկսելուց առաջ հասցներ Կրեմլում ստանալ իրեն շնորհված Պատվո շքանշանը£ Պարգև, որը երկրի Նախագահի գնահատականն էր` ռուսական էստրադային արվեստի զարգացման գործում նրա ավանդի համար£ Հանդիսավոր այդ արարողությանը հրավիրված լրագրողները փորձել են ճշտել, թե որքանով են հավաստի վերջերս տարածված այն լուրերը, որ Լեոնտևը պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից£ Նրանց այդ հարցին Լեոնտևի պատասխանը պետք է որ հուսադրի նրա երկրպագուներին£ - Խոսքի ազատության հետ մեկտեղ նաև ստի ազատությունն է Ռուսաստան թափանցել£ Ինչ վերաբերում է պետական պարգևին` առաջիկայում Վալերին պատրաստվում է «թրջել» այն. - Կդնեմ օղիով լի բաժակի մեջ և կենաց կասեմ` տա° Աստված, որ վերջինը չլինի,¬ ասել է արտիստը£