Պրիմադոնան անվճարունա՞կ


Ռուսական էստրադայի լեգենդ դարձած Ալլա Պուգաչովային ևս ոնց որ թե պատուհասել է ֆինանսական ճգնաժամը£ Մեր ընթերցողն էլ հիշում է վերջերս տարածված այն շշուկները, որ երգչուհին չի կարողանում ետ ստանալ պարտքով տված հսկայական իր գումարները£ Հիմա էլ լուրեր են պտտվում, թե Պրիմադոննան ինքն է պարտքերի մեջ խրվել£ Մոսկվայում բոլորը գիտեն, որ բոլորովին վերջերս նա ավարտեց քաղաքի իր նոր բնակարանի հիմնանորոգումը£ Ի դեպ, դատելով ականատեսների հավատիացումներով` շքեղ դղյակ հիշեցնող այդ կացարանը բնակարան անվանելը շատ համեստ է հնչում£ Նորոգում կոչված պերճանքի արդյունքով Ալլա Բորիսովնան 150 հազար դոլար պարտքի տակ է ընկել£ Հնարավոր է, որ նա հույսը դրել է ուրիշներին պարտքով տված գումարների վրա, բայց դրանք դեռ չստացած` նորից ֆինանսական քաշքշուկի մեջ է հայտնվել£ Նույնիսկ պնդողներ կան, թե անգամ շինարարներն իրենց փողերով են շինանյութեր գնել£ Բնականաբար, սակայն, նրանք այս անգամ չեն բավարարվի միայն Պուգաչովայի ինքնագրով£