Ագուտինի նոր մտերմուհին


Բամբասասերների սուր աչքից ոչինչ չի վրիպում£ Աննկատ չի մնացել նաև Լեոնիդ Ագուտինի հրապուրանքը£ Որպես ընտանեսեր ամուսին ճանաչված երգչին վերջերս «հայտնաբերել» են «Տոդես» բալետի մի պարուհու շրջապատում, և ամենատես հայացքներից չի վրիպել, որ նրանց հարաբերությունները բոլորովին էլ սոսկ ընկերական չեն£ Համենայն դեպս, Իգոր Նիկոլաևի հարսանիքի ներկաներից շատերի շրջանում ծայր է առել նոր ասեկոսե£ Ականատեսները հավաստիացրել են, թե Ագուտինը շատ երկար ժամանակ գրկախառնված է եղել Ելենայի հետ£ Գրկախառնություններն, իհարկե, ուղեկցվել են նաև համբույրներով£ Պնդողներ կան, որ դա Լեոնիդի և երկարոտն թխահերուհու առաջին հանդիպումը չէ£ Ավելին, գեղեցկուհին հարսանյաց սրահ է եկել հենց երգչի ուղեկցությամբ£ Ու հիմա բարձրահարգ հանրությունն անհամբեր սպասում է, թե այդ ամենին ինչպես կարձագանքի երգչի կինը` Անժելիկա Վարումը£